Ով ասաց, որ փոքր ընկերությունները չեն կարող մրցել մեծերի հետ

Motivating 22/08/2016 12:42

Խոշոր ecommerce ընկերությունների հետ մրցելը հնարավոր է: Սա չի նշանակում, որ Դուք կարող եք խլել մեծ ընկերությունների մենաշնորհը, սակայն կարող եք գտնել Ձեր տեղը շուկայում՝ չվախենալով խոշոր հակառակորդներից: Ինչպե՞ս: Այս քայլերը կօգնեն Ձեզ մրցել խոշոր հակառակորդների հետ:

1. Պետք է օգտվել խոշոր ecommerce ընկերությունների թերություններից

Մեծ կայքերը, որոնցից է օրինակ Amazon-ը, բացի առավելություններից ունեն նաև թերություններ: Դրանցից մեկն այն է, որ դրանք չեն կարող անթերի լինել ամեն ինչում: Խոշոր կայքերը հսկայական աշխատանք են կատարում, իսկ այդ աշխատանքի մեջ բացթողումներն անխուսափելի են:

Եթե Դուք հիմնում եք փոքր անկախ բիզնես, Դուք հնարավորություն ունեք մասնագիտանալու Ձեր ընտրած ոլորտում և Ձեր աշխատանքի մեջ հնարավոր է դառնում խուսափել վրիպումներից:

Օրինակ խոշոր Amazon ընկերությունը ներկայացնում է ապրանքների հսկայական բազմազանություն: Սակայն հայտնի ճշմարտություն է, որ ինչքան մեծ Է տեսականին, այնքան դժվար է կողմնորոշվել: Իսկ եթե Դուք Ձեր կայքում առաջարկում եք ավելի նեղ տեսականի, սակայն ապրանքները ներկայացնում եք մանրամասն, ապա Ձեր՝ հաջողության հասնելու շանսերը կրկնապատկվում են, նույնիսկ եթե Ձեր ապրանքները ավելի թանկ են, քան Amazon-ում:

2. Պետք է մոտ լինել հաճախորդներին

Խոշոր ecommerce ընկերությունները չեն կարող հատուկ մոտեցում ցուցաբերել յուրաքնչյուր հաճախորդի նկատմամբ: Իսկ Դուք կարող եք ստիպել Ձեր հաճախորնդներին իրենց յուրահատուկ զգալ:

Բառերի միջոցով հնարավոր է բիզնեսներ քանդել ու կառուցել: Այդ պատճառով շատ կարևոր է այն, թե ինչ են խոսում հաճախորդները Ձեր ապրանքի կամ ծառայության մասին: Թույլ տվեք Ձեր հաճախորդներին քննարկել Ձեր ապրանքը կամ ծառայությունը: Այդ նպատակով կարելի է կազմակերպել հանդիպումներ, ֆլեշմոբեր, ֆորումներ:

Եթե ինչ-որ պատճառներով հաճախորդը դժգոհ է, նա մարդկանց կտեղեկացնի իր դժգոհության մասին և մեկ հաճախորդի դժգոհության պատճառով, Դուք կկորցնեք հաճախորդների զգալի մաս: Դուք հնարավորություն ունեք կրճատել դժգոհ հաճխորդների քանակը:

Գրագետ և բարեհամբույր աջակցության դեպքում Դուք ոչ միայն վերացնում եք հաճախորդի դժգոհությունը, այլև ձեռք եք բերում նրանց վստահությունը: Իսկ խոշոր ընկերությունները ի վիճակի չեն լսել յուրաքանչյուր հաճախորդի դժգոհություն և ցանկալի լուծումներ տալ խնդրին: Առավելագույնը, որ նրանք անում են, գումարը ետ վերադարձնելն ու ներողություն խնդրելն է: Իսկ Դուք կարող եք բանակցել յուրաքանչյուր հաճախորդի հետ և բավարարել վերջինիս պահանջները:

Իսկ եթե Դուք կարծում եք, որ առանց պատճառի հաճախորդները դադարում են օգտվել Ձեր ապրանքներց կամ ծառայություններից, ուսումնասիրեք ստորև ներկայացված աղյուսակը:

Ինչու են հաճախորդները դադարում օգտվել ապրանքից կամ ծառայությունից`

Աղբյուր

Փաստորեն, ընկերությունները կորցնում են հաճախորդներին հիմնականում այն ժամանակ, երբ վերջիններս կարծում են, որ Դուք չեք գնահատում իրենց:

3. Պետք է տարբերվել հակառակորդներից

Մշակեք Ձեր ձեռագիրը: Ապրանքն ու ծառայությունը կարելի է ներկայացնել այնպես, ինչպես դա դեռ ոչ ոք չի արել: Խոշոր ընկերությունները հիմնականում նույն գործելաոճն ունեն: Օգտվեք դրանից: Օրինակ կարող եք փոխել ապրանքի փաթեթավորումը, գույնը, ձևը: Ինչ խոսք, ավելի լավ է, երբ Դուք ներկայացնում եք այնպիսի ապրանք, որ մրցակցությունից դուրս է: Բայց եթե Ձեր ապրանքից հաճախորդները կարող են ձեռք բերել այլ խանութներից, ապա պետք է հաճախորդին գրավել՝ ցույց տալով հենց Ձեր առաջարկած ապրանքի յուրահատկությունները:

4. Ստեղծեք լավ մշակված՝ կայքի բովանդակություն

Հաջողակ ecommerce ընկերությունները կարողանում են ապահովել որակյալ բովանդակություն՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և նկարներ: Իսկ Դուք հնարավորություն ունեք ապրանքներն ու ծառայությունները այլ տեսանկյունից ներկայացնելու: Ձեր ընկերության անկախ և փոքր լինելը անընդհատ աճելու և նոր հնարքներ փորձելու հնարավորություն է տալիս: Գործի դրեք Ձեր երևակայությունը: Նկարահանեք զանազան վիդեոհոլովակները ապրանքների, դրանք օգտագործելու եղանակների, առավելությունների և թերությունների մասին և տեղադրեք դրանք Ձեր կայքում:

5. Խաղացեք սեփական կանոններով

Մոռացեք բոլոր մարքեթինգային օրենքները: Մարքեթինգի ոլորտում այն ամենը ինչ մի բիզնեսի հաջողություն է բերում, կարող է ճակատագրական լինել մյուսի համար:

Ստեղծեք Ձեր սեփական մարքեթինգային մարտավարությունը՝ հաշվի առնելով Ձեր ընտրած թիրախային խմբի առանձնահատկությունները: