3 արագ մարքեթինգային հնարք ձեր օնլայն խանութի համար
Օնլայն առևտրի հարթակը օրեցօր զարգանում և ընդլայնվում է։ Եթե որոշ ժամանակ առաջ օնլայն խանութ կամ կայք ունենալը շքեղություն էր, ապա այսօր այն դարձնել է անհրաժեշտություն։ Կարդացեք մեր հոդվածը՝ 5 ՊԱՏՃԱՌ ՀԵՆՑ ՀԻՄԱ ՕՆԼԱՅՆ ԽԱՆՈՒԹ ՍՏԵՂԾԵԼՈՒ։
Իսկ ի՞նչ մարքեթինգային հնարքներ կիրառել, որպեսզի ձեր օնլայն խանութը հաջողության հասնի։ Կիմանաք մեր բլոգում։
1. Մարդիկ՝ գնումներ կատարելուց առաջ, սովորաբար են սոցիալական ապացույցներ են փնտրում։
Եթե դուք ունեք սեփական բիզնես, ուրեմն գիտեք, որ մարդիկ կնկնօրինակում եմ միմյանց վարքագիծը՝ այսինքն անում են այն, ինչ անում են ուրիշները: Օգտագործեք մարդկանց այս մտածելակերպը՝ առավելագույն շահույթ ստանալու համար:
Ձեր բրենդը զարգացնելու համար միավորվեք այն մարդկանց հետ, ում կարծիքն ազդեցություն ու կշիռ ունի և կարևոր է մյուսների համար։
Սակայն նախապես համոզվեք, որ նրանք համապատասխան են ձեր լսարանին՝ ձեր պոտնցիալ լսարանը հետևում է նրանց:
Կարող եք նաև օգտատերերի կողմից ստեղծված կոնտետը տեղադրել ձեր բրենդի սոցիալական էջերում:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ օգտագործողների կողմից ստեղծված կոնտենտը միջին գովազդի համեմատությամբ ստանում է 4 անգամ ավելի շատ կլիկեր և ամեն կլիկի համար 50%-ով ավելի քիչ գումար է ծախսվում:
2. Հետ մի մնացեք թրենդներից:
Էլեկտրոնային առևտրի ոլորտում խոշոր ապրանքանիշերի զբաղեցրած առաջատար դիրքերը կայուն չեն, ինչպես և կայուն չեն այս ոլորտի խաղի կանոնները։ Դրանք միշտ փոփոխվում են ժամանակի ընթացքում: Ներկայիս միտումներից մեկը «անցողիկ»՝ էֆեմերային կոնտենտի տեղադրումն է էջում: Էֆեմերային կոնտենտն իրենից ներկայացնում է մուլտիմեդիա բովանդակություն, որը հասանելի է միայն 24 ժամվա ընթացքում, իսկ այնուհետև անհետանում է:
Էֆեմերային բովանդակությունը մարդկանց մոտ ցանկություն է առաջացնում հնարավորինս շուտ տեսնել ձեր բովանդակությունը: Instagram Stories-ը հիանալի գործիք է ձեր ապրանքանիշի գաղափարը հետաքրքիր կերպով մատուգելու համար:
3. Հաճախորդների սպասարկման ծառայության բարելավումը բերում է ավելի շատ վաճառքներ:
Ցանկանու՞մ եք, որ ձեր հաճախորդները բառից բուն իմաստով երկրպագեն ձեր ապրանքանիշը, «ստիպեք» հաճախորդին սիրել հենց ձեզ։
Ձեր և հաճախորդի առաջին իսկ շփումից սկսած՝ դրական էմոցիաներ առաջացրեք նրանց մեջ, այնպես որ նրանք հեռանան որպես պոտենցիալ՝ ապրանքանիշը գովազդողներ:
Եվ ահա, թե ինչպես դա անել:
- Նվիրեք նրանց մի փոքրիկ նվեր:
- Պարզեցրեք կայքի գործառույթները, որպեսզի հնարավորինս հեշտ և պարզ լինի կայքից օգտվելը։
- Մտածեք բջջային հավելված ստեղծելու մասին, որպեսզի հեշտացնեք գնումներ կատարելու պրոցեսը։
- Նկարեք արտադրանքները բոլոր կողմերից՝ 360°, որպեսզի դրանք ամբողջությամբ երևան:
- Մանրամասն նկարագրեք ապրանքն ու ներկայացրեք առավելությունները: