Օնլայն մարքետինգ սկսնակների համար

Marketing and promotion 27/07/2017 16:44

Անկախ նրանից՝  դուք սկսել եք նոր բիզնես, թե արդեն երկար ժամանակ է, ինչ վաճառում եք ձեր ապրանքատեսականին, ձեր բրենդի կամ ապրանքատեսականու առկայությունը համացանցում ուղղակի անհրաժեշտություն է։

Դեպի առցանց գնորդներին ներկայանալու լավագույն մարքետինգային քայլը՝ ներդրում կատարելն է գովազդների մեջ, որի շնորհիվ ձեր կայքը ստանում է բոլոր փնտրողական համակարգերի առաջին էջերում հայտնվելու մեծ հնարավորություն։

 

Բազմաթիվ սկսնակ գործարարներ հաճախ տալիս են այսպիսի հարցեր. Ինչպե՞ս ավելացնել եկամուտները, ինչպե՞ս դիմագրավել մրցակիցներին, ինչպե՞ս ներգրավել նոր հաճախորդներ: Այս բոլոր հարցերի պատասխանները գտնվում են ճիշտ մարքեթինգային ռազմավարություն մշակելու և դրանք իրագործելու մեջ։

Համացանցային մարքետինգը առաջին հերթին կգնահատեն այն ընկերությունների սեփականատերերը, ովքեր ձգտում են շուկայում հետազոտել իրենց ապրանքի ճանաչվածության չափը և դրա համար անհրաժեշտ ROI-ի՝ return on investment / ներդրումների շահութաբերության արդարացված լինելու փաստը որոշելու համար, այսինքն՝  Google AdWordsգովազդների շնորհիվ ստացած շահույթի հարաբերակցությունը ճշգրտելու համար․ հաշվարկը կատարվում է  շահավետ վաճառքի համար արված ողջ ծախսերը հաշվելով․

օրինակ՝ դուք ունեք ապրանք, ինքնարժեքը՝ 1000 դրամ, վաճառում եք 2000 դրամ, AdWords-ի շնորհիվ դուք վաճառել եք 6 հատ ապրանք՝ 12000 դրամով՝ գովադի վրա ծախսելով 2000 դրամ։ Ձեր ներդրումային շահութաբերությունը կազմում է 50% և հաշվարկվում է այսպես՝ (12 000 – (6000 + 2000))/(6 000 + 2000)։

 

Այժմ կփորձենք ավելի հասկանալի կերպով բացատրել համացանցային, ինտերնետային մարքետինգի հիմնական քայլերը, որոնք կօգնեն ձեզ ներգրավել նորանոր հաճախորդներ և զարգացնել ձեր բիզնեսը․ դրա համար ձեզ անհրաժեշտ է՝

  • Կայք
  • SEO
  • Բլոգ
  • Բրենդ
  • Email գործիքներ
  • Կոնվերսիայի համար գործիքներ
  • Սոցալական ցանցերում հաշիվներ կամ աքաունթներ 

ԿԱՅՔ

Ձեր բիզնեսի զարգացման համար մասնագիտացված ու համակարգված կայքի/ Ubicross-ի միջոցով/ առկայությունը պարտադիր է։ Դրա շնորհիվ համացանցում ձեր բրենդի մասին կպատմեք, ձեր առաջարկները և կոնտակտային տվյալները կներկայացնեք։ Մենք ձեզ կաջակցենք կայք ստեղծելու հարցում, ձեզ կառաջարկենք դյուրին կերպով գործածվող անվճար գործիքներ․դրանից հետո շատ կարևոր քայլ կլինի միացնել Google Analytics-ը, որը կուսումնասիրի ձեր կայք  հաճախող սպառողների ակտիվության արդյունավետությունը։

Google- ում SEO- ի  ranking-ը կամ զբաղեցրած դիրքը

 

Դուք հավանաբար փնտրել եք ձեր բիզնեսը համացանցում։ Ձեզ անպայման կհետաքրքրի տեղեկանալ՝ ի՞նչ անել, եթե ձեր կայքը չի երևում փնտրողական համակարգում, ինչպե՞ս այդ ուղղել։

 

Նախ պարզաբանենք՝ ի՞նչ է նշանակում  SEO- ի ranking-ը կամ զբաղեցրած դիրքը ։

SEO-ն անգ․՝search engine optimization, SEO-ն  սպառողների որոնողական համակարգում որոշակի ապրանքների  հարցումների ժամանակ ձեր կայքի դիրքի բարձրացնելուն  նպատակաուղղված, նաև սպառողների արդյունավետ հաճախելիության թվի մեծացմանը նպաստող և դրա միջոցով վաճառքի շահութաբերությունն ապահովող որոշ միջոցների  կոմպլեքս կիրառումն է։  Ranking-ը կամ զբաղեցրած դիրքը - պրոցես է, որի արդյունքում  օգտագործողը ստանում է իր հարցման պատասխանը փնտրողական համակարգում․ սիստեմը նախ ստանում է հարցումը, ուսումնասիրում դրանք, տեսակավորում իր մոտ եղած տվյալները, այսինքն՝ վերլուծում և տալիս է արդյունքը, որը կարող է լինել էջ կամ էջեր, որտեղ որոշակի կարգով տեղակայված են հղումներ։

 Սովորաբար, որքան բարձր է  կայքի դիրքը, այսինքն՝ ռեյտինգը փնտրողական համակարգում, այնքան առավել շատ են շահագրգիռ հաճախորդներ այցելում ձեր էջ փնտրողական համակարգի միջոցով։ Փնտրողական համակարգի արդյունավետության արժեքը գնահատվում է նպատակաուղղված հաճախորդներով՝ հաշվի առնելով նաև այն, թե որքան ժամանակահատվածում է կայքը հասնում նշված շահեկան դիրքին։

Այս բոլոր ազդակները հաշվի առնելով՝ Google-ը տալիս է պատասխան բոլոր հարցումներին՝ առաջնահերթ դիրքում պահելով ամենաարդիական կայքը և ամենաորակյալ կոնտենտը կամ բովանդակությունը։

 

 ԲԼՈԳ

 

Վերևում արդեն խոսել ենք, որ փնտրողական համակարգում կայքի զբաղեցրած դիրքի համար կոնտենտը կամ բովանդակությունը շատ կարևոր է։ Որքան հաճախակի են բանալի բառերը հայտնվում ձեր որակյալ և օգտակար կոնտենտում, այնքան ավելի բարձր է հավանականությունը, որ փնտրողական համակարգի որոնման ժամանակ ձեր կայքը կցուցադրվի և կհայտնվի առավել բարձր դիրքերում։

Ձեր բրենդի հեղինակությունը ամրապնդելու լավագույն միջոցը՝ բլոգ վարելն է։ Հենց այն հաճախելիության մեծ ցուցանիշ կգրանցի կայքում և կգրավի մարդկանց։ Բլոգ վարելու համար կարելի է օգտագործել բազմաթիվ անվճար գործիքներ։

 

Եթե դուք հրապարակեք շաբաթվա մեջ գոնե մեկ, երկու հոդված, դա կբարելավի կայքի տեսանելի դիրքը և կամրապնդի հաճախորդների վստահությունը ձեր բրենդի կամ ծառայության հանդեպ։

 

Հոդված կարելի է գրել իրքնուրույն կամ վարձել մասնագետ։ Հոդված գրելիս շատ կարևոր է միշտ հիշել SEO- ի մասին։

 

Բլոգը ստեղծելուց հետո կարելի է ընթերցողներին առաջարկել բաժանորդագրվել նորություններին․ սա ձեզ կօգնի հավաքել լիդեր և ձեր գնորդների մշտապես տեղեկացնել ձեր նոր տեսականու կամ առաջարկների մասին։

/Լիդը պոտենցիալ սպառողն է՝ պատրաստ գնելու որոշակի ապրանք կամ ծառայություն։ Հայտնի է, որ մարդը գնում կատարելուց առաջ միշտ հետաքրքրվում է իրեն հետաքրքրող ապրանքի մասին տվյալներով և տվյալ ապրանքի մասին այլ  գնորդների արձագանքներով։ Այստեղ գործողությունները պարզ են․եթե մարդը ցուցաբերում է հետաքրքրություն որոշակի ապրանքի հանդեպ, նշանակում է՝ գնելու ցանկություն կա։

 

ԲՐԵՆԴ

Բրենդը- ապրանք կամ ծառայություն է իր բնութագրով, ամբողջական  սպասումներով, զգացմունքներով և էմոցիաներով, որոնք առաջացնում են տվյալ ընկերությունները իրենց սպառողների շրջանում։ Դա ընկերության անվան, լոգոտիպի և դիզայնի համադրություն է։

Բրենդը կդարձնի ձեր բիզնեսը ավելի պրոֆեսիոնալ և կօգնի ներգրավել նոր հաճախորդներ։

 

Email ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

Email մարքետինգը՝ պարզ ու անվճար շփման միջոց է իրական և պոտեցիալ գնորդների հետ։

Օգտագործեք հատուկ ավտոմատ կերպով Email գործիքները/կան անվճար տարբերակները/  ուղարկեք ձեր բրենդի առաջարկները կամ նորությունները ձեր բաժանորդներին։

 

ԿՈՆՎԵՐՍԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

Կոնվերսիան՝ սպառողների թվի հարաբերակցությունն է, ովքեր կատարել են ապրանքի կամ ծառայության գնում ձեր կայքում, այն օգտատերերի թվի համեմատ, որոնք դեռևս ձեզ կայք են այցելել գովազդային հղումներով, հայտարարության կամ գովազդային բաներների միջոցով։

 

Դրա շնորհիվ, օրինակ՝ կարող եք կայքում ավելացնել լողացող հաղորդագրություն, որ սկսեք հավաքել այցելուների էլեկտրոնային հասցեները։ Ուղարկելով ձեր առաջարկները՝ դուք կարող եք մեծացնել ձեր հաճախորդների թիվը։

 

ՀԱՇԻՎՆԵՐ ԿԱՄ ԱՔԱՈՒՆԹՆԵՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ

 

Սոցիալական ցանցերը ոչ միայն շփումների ու նկարների փոխանակման հարթակներ են, այլև բիզնեսի զարգացման շատ արդյունավետ գործիքներ։ Սոցիալական ցանցերը թույլ են տալիս մեծացնել թրաֆֆիկը- անգլ․՝ traffic —շարժում, առևտուր, ինֆորմացիայի ծավալը՝ տրված համացանցի միջոցով, որոշակի ժամանակահատվածում, բարելավել կայքի առաջատար դիրքը և ներգրավել նոր պոտեցիալ գնորդներ։

Որոշակի տեղանքների, այդ թվում Հայաստանի համար, բիզնեսի զարգացման շատ կարևոր հարթակներ կարող են դառնալ  Facebook-ը, Yandex.direct-ը, Google-ը ։

 

Ցանկացած բիզնեսի համար սոցիալական ցանցերում ունեցած գործող հաշիվները կամ աքաունթները որոշիչ դեր են կատարում իրական սպառողներին գտնելու և ձեր կայք գրավելու գործընթացում։

 

Այս մարքետինգային քայլերը կօգնեն զարգացնել ձեր բիզնեսը համացանցային անսահմանափակ տարածության մեջ, որտեղ չկան ժամային գոտիներ և խոչընդոտող սահմաններ։

Մաղթում ենք ձեր բիզնեսի ծավալների հսկայական աճ։

Վստահ ենք՝ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: