Հայտնի բրենդների անվանումների ծագումնաբանությունը։ TOP 20

Marketing and promotion 19/11/2018 14:32

Հաճախ ենք հանդիպում «բրենդ» և «ապրանքանիշ» հասկացություններին: Սակայն չպետք է շփոթել դրանք: Պետք է հիշել, որ ապրանքանիշը իրավական, պաշտոնական հասկացողություն է, իսկ բրենդը միայն սպառողների բառապաշարից է: Բրենդ-ը լայն հասկացություն է, քանի որ նրա մեջ ներառվում են ապրանքները, ծառայությունները, միությունները, brand-image-ները:

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչու են որոշ բրենդներ կոչվում հենց այդպես:

 

1. «Яндекс» անվանումը՝ «Yet Another Indexer» (Եվս մեկ ինդեքսատոր):

2. «Adidas» անվանումը՝ ի պատիվ ընկերության հիմնադիր Ադի (Ադոլֆ) Դասլերի:

 

 

3. «Adobe» անվանումը՝ ի պատիվ «Adobe Creek» գետի, որը հոսում էր ընկերության հիմնադիր Ջոն Վորնոկի տան մոտով:

 

 

4. «Apple» - Խնձորը Սթիվ Ջոբսի սիրած միրգն էր: Ընկերության անվան վրա աշխատելուց երեք քրտնաջան ամիսներից հետո նա իր աշխատակիցների առջև վերջնագիր դրեց. «Եթե դուք մինչև ժամը 5-ը չորոշեք նոր և ավելի լավ տարբերակ, ես այն կկոչեմ «Apple»: Այդպես էլ արեց:

 

 

5. «Apples Macintosh» - ԱՄՆ-ում վաճառվող խնձորի տեսակ է:

 

 

6. «Google» անվանումը առաջացել է «Googol» բառից, ինչը նշանակում է 100 զրոներով թիվ: Իսկ «Google» բառը գրված է եղել առաջին ներդրողի` հիմնադիրներին ուղարկված չեկի վրա: Դրանից հետո նրանք հենց այդպես էլ անվանեցին ընկերությունը: 

 

7. «Hotmail» - Երբ Սաբիր Բհատին ներկայացավ հետևյալ բիզնես պլանով՝ ստեղծել այնպիսի էլեկտրոնային փոստ, որը հասանելի կլինի աշխարհի ցանկացած ծայրից, նա ուսումնասիրեց բոլոր այն բառերը, որոնք ավարտվում էին mail-ով: Վերջում ընտրեց «Hotmail»-ը, քանի որ նրա մեջ առկա էին «HTML»-ի տառերը (ծրագրավորման լեզու):

 

 

8. «HP» (Hewlett-Packard) - Ընկերության հիմնադիր Բիլ Հյուլետը և Դեյվ Պեկարդը մետաղադրամ նետեցին, որոշելու համար, թե ում անունը պետք է գրվի առաջինը: Արդեն հասկացաք, որ հաղթեց Բիլը:

 

 

9. «Intel» ընկերության հիմնադիր Բոբ Նոյսն ու Գորդոն Մուրը ուզում էին այն անվանել «Moore Noyce», բայց այդ ժամանակ արդեն այդպիսի անվանումով հյուրանոցների ցանց կար: Եվ նրանք որոշեցին, որ ընկերությունը պետք է կոչել «INTegrated Electronics» (Ինտեգրված էլեկտրոնիկա):

 

 

10. «Kodak» - «K» ընկերության հիմնադիր Ջորդան Իստմենի սիրելի տառը: Նա փնտրում էր մի բառ, որը կսկսվեր և կավարտվեր այդ հիանալի տառով: Բացի այդ, բոլոր այբուբեններում այն գրվում էր նույն կերպ (այդ ժամանակ նա տեղյակ չէր հայկական այբուբենից): Վերջում ընտրվեց «Kodak»-ը, իբր  թե այդպիսի ձայն է գալիս ֆոտոապարատից՝ լուսանկարելու ժամանակ:

 

 

11. «LG» - Երկու կորեական բրենդների անվան առաջին տառերը՝ «Lucky» և «Goldstar»:

12. «Mitsubishi» անվանումը հորինել է ընկերության հիմնադիր Յատարո Իվասակին՝ 1870թ.-ին:

 Ճապոներենից թարգմանաբար «mitsu»՝ երեք, «hishi»՝ շեղանկյուն: «B»-ն հենց այնպես չի հայտնվել: ճապոներենում բառի մեջտեղում հայտնված «h»-ն արտասանում են որպես «b»: Իսկ «Mitsubishi»-ի ապրանքանշանը այդ տեսքն ունի, քանի որ եռատերևը ընկերության հիմնադիրի ընտանեկան զինանշանն էր:

 

 

13. «Motorola» - Հիմնադիր Փոլ Գելվինը հորինել է անվանումը, երբ ընկերությունը ռադիոներ էր արտադրում ավտոմեքենաների համար: Այդ ժամանակվա աուդիո բաղադրիչներ արտադրող շատ ընկերությունների անվանումներ ավարտվում էին «ola»-ով:

 

 

14. «Nike» անվանումն առաջացել է հունական հաղթանակի աստվածուհի Նիկայի անունից, այլ ոչ թե անգլերեն բառից, որը կարդացվում է «նայք»:

 

 

15. «Nintendo» անվանումը կազմված է ճապոնական երեք հիերոգլիֆներից՝ «Nin-ten-do», որը կարելի է թարգմանել՝ «երկինքը օրհնում է ծանր աշխատանքը»:

 

 

16. «Nokia»-ն հիմնադրվել է որպես փայտամշակման գործարան, ապա ընդլայնվել և սկսել է զբաղվել ռետինե արտադրանք թողարկելով՝ ֆիննական «Nokia» քաղաքում:

 

 

17. «Reebok» - Ծագել է աֆրիկյան փոքրիկ, բայց շատ արագաշարժ այծքաղի անվանումից:

 

18. «Samsung»-ը կորեերենից թարգմանաբար նշանակում է «երեք աստղ»:

 

 

19. «Subaru» - Ընկերությունը կոչվել է համաստեղության անվանումով: Այն  պատկերված է նաև ընկերության լոգոտիպի վրա:

 

 

20. «Yahoo» անվանումը հորինել է Ջոնաթան Սվիֆտը՝ «Գուլիվերի ճանապարհորդությունը» գրքում:

Այդպես էին անվանում վանող, զզվելի մարդուն: «Yahoo»-ի հիմնադիր Ջերի Յանգը և Դևիդ Ֆիլոն ընտրեցին այդ բառը, քանի որ իրենք իրենց հենց այդպես էին կոչում՝ «Yahoo»-ներ: Սակայն այժմ, այն իբր թե վերծանվում է Yet Another Hierarchical Officious Oracle.

 

 

Նյութի աղբյուր՝ http://ashxarhishurj.blogspot.com/2014/05/top-20.html