Sony. Ոչինչ չէր կանխատեսում հաջողություն այս բիզնեսի համար, բայց…

Success stories 05/10/2017 15:10

Հանրահայտ Sony ընկերության գոյության սկիզբը դրվել է դեռևս 1946 թվականին: Հենց այս ժամանակ,  պատերազմի հետևանքով այրված ճապոնական մի խանութում, երկու էնտուզիաստներ՝ Ակիո Մորիտան և նրա գործընկեր Մասառու Իբուկան հաստատեցին մի ընկերությունը, որն անվանեցին Tokyo Tsushin Kogyo:

Այդ ժամանկ դեռևս ոչինչ չէր կանխատեսում ցնցող հաջողություն նման փոքրիկ ընկերության համար, որն ուներ ընդամեն 20 աշխատող և 500 դոլար նախնական կապիտալ:

Ի՞նչը օգնեց երիտասարդներին իրենց երազանքն իրականության վերածել…

Հիմնական հաջողության հիմքը դրեցին հենց իրենք՝ ղեկավարները: Տեխնոլոգիական հանճար Մասառու Իբուկան զբաղվում էր նոր ապրանքների զարգացմամբ, իսկ Ակիո Մորիտան իր վրա վեցրեց մարքեթինգային հարցերը: Եվ աստիճանաբար փոքրիկ ընկերությունը, որի տանիքից անձրև էր կաթում, վերածվեց ծաղկող մի կազմակերպության: Հենց նրանք ստիպեցին ամբողջ աշխարհին  վստահել ճապոնական ապրանքատեսակներին:

Ընկերության հաջողությանը, իհարկե, շատ գործոններ են նպաստել, բայց դրանցից գլխավորներն, անշուշտ, հանդիսանում էին ղեկավարման արվեստը, մարքեթինգային ռազմավարությունը և գրագետ մենեջմենթը: Ակիո Մորիտան ստեղծեց ղեկավարման մի նոր մոդել: Ընկերությունն իր առաջ դնում էր մեծ նպատակներ, որոնք հասկանալի ու մատչելի էին նույնիսկ հասարակ աշխատակիցների համար: Ընկերության յուրաքանչյուր աշխատակից իրավունք ուներ մտածել և ներկայացնել իր առաջարկները, որոնց հետ ղեկավարներն անպայման հաշվի էին նստում: Դա օգնեց ստեղծել միաբան, միևնույն նպատակին ձգտող կոլեկտիվ:

Մշակելով մարքեթինգային ռազմավարություն՝ Մորիտան կենտրոնանում է միայն սեփական արտադրության առաջխախացման վրա: Նա հիմնվում էր երեք կարևոր բաների վրա՝ նորամուծություն, բարձր որակ, ցածր ինքնարժեք: Ընկերության զարգացումը որոշակի խոչընդոտների էր հանդիպում, ինչն անխուսափել էր նման մեծ կազմակերպության համար:

Այսօ Sony ընկեությունն ունի ամբողջ աշխարհով մեկ տարածված մասնաճյուղերի ցանց, որոնք ղեկավարվում եմ մենեջերների կողմից: Նշանակված մենեջերն ազատ է ընդունելու սեփական որոշումները, միայն մեկ պայմանով, որ դրանք պետք է նպաստեն ընկերության բարգավաճմանը:

Աշխատակիցների ընտրության հարցում մեծ նախապատվություն է տրվում էնտուզիաստներին: Ակիո Մորիտայի կարծիքով՝ ոչ մի խրախուսում չի կարող ստիպել աշխատողներին ներդնել իրենց ողջ ուժերը, միայն սեփական էնտուզիազմը կարող է ծառայել որպես լավագույն մոտիվացիա:

 

Այսօր Sony ընկերությունն ունի ավելի քան 150000 աշխատակից ամբողջ աշխարհով մեկ և հանդիսանում է ամենասիրված ու վստահելի ընկերություններից մեկը:

Այնպես որ՝ ոչինչ այսօր մեզ չի խանգարում ունենալ և զարգացնել սեփական բիզնեսը: Եթե դու ունես մեծ նպատակներ և պատրաստ ես քայլել դրանց ուղղությամբ, ապա ժամանակն է սկսելու՝ անկախ կանխատեսումներից: