Հաջողակներն այսպես են կրճատում ծախսերը

How to 01/05/2017 16:19

Ֆինանսապես ապահովված մարդիկ  առաջնորդվում են մի պարզ սկզբունքով՝ քիչ ծախսել, շատ խնայել։ Անգամ միլիարդատեր Ռոքֆելլերն էր խորհուրդ տալիս խնայել փողերը և փնտրել վայրեր, որտեղից կարելի է գնել էժան կամ մեծածախ ապրանք։ Սակայն ասելը հեշտ է, անելը՝ դժվար։ Ահա այն 5 քայլերը, որոնց հետևելով դու կկրճատես ծախսերդ, կխնայես գումար և այն հետագայում կծախսես արժեքավոր և կարևոր բաների վրա։

1. Քաղցած ժամանակ մի գնա գնումների

Երբ դու քաղցած ես, աչքիդ ամեն ինչ համեղ ու ախորժելի է երևում՝ արագ սնունդը, քաղցրավենիքը, կիսապահածոները։ Իսկ քաղցի զգացումը ստիպում է գնել այդ ամենը և հնարավորինս շատ չափաբաժնով։ Այնպես որ, եթե ցանկանում ես խնայել գումար և չգիրանալ, սնվիր գնումներ կատարելուց առաջ։

2. Մի գնիր գովազդվող ապրանքներ

Դժբախտաբար ոչ միշտ են գովազդներն ու գովազդվող ապրանքի որակը համապատասխանում իրականությանը։ Փոխարենը գովազդվող ապրանքը ավելի թանկ է, քան չգովազդվողը։ Պետք չէ տառապել բրենդամոլությամբ, հատկապես երբ խոսքը վերաբերում է տնային հարմարավետ հագուստին, կենդանիների սնունդին, մազերի հարդարման միջոցներին։ Եթե չես հավատում, վերցրու նույն տեսակին պատկանող 2 ապրանք՝ մեկը բրենդային, մյուսը՝ հասարակ, և համեմատիր դրանց բաղադրությունները։ Հիմնականում բաղադրությունը նույնն է, բայց գները՝ բավականին տարբեր։ Այնպես որ, ուշադիր եղիր, ուսումնասիրիր ապրանքները, որպեսզի խուսափես անիմաստ ավել վճարելուց։

3. Կազմիր գնումների ցուցակ

Ֆիքսիր ծախսերդ և կազմիր գնումների ցուցակ։ Հաճախ  մենք ծախսում ենք գումարն անպետք մանրուքների վրա, հետո զարմանում՝ ինչպես գումարն աննկատ վերջացավ. բայց ախր արդյունքում ոչ մի արժեքավոր իր ձեռք չենք բերել։

Երբ գնումների ցուցակը  աչքիդ առաջ լինի, կտարբերես առաջնային՝ կարևոր ապրանքները երկրորդականից։ Հիմա պարզ է՝ ինչու գնումների գնալիս պետք է առաջնորդվել ցուցակով։

4. Շփվիր հարևանների հետ

Էլ ով կարող է լավ խորհրդատու լինել տնտեսություն վարելու հարցում, եթե ոչ հարևանները։ Փորձով փոխանակվելը, միասին գնումներ կատարելը կազդի ոչ միայն ձեր գրպանի, այլև անձնական հարաբերությունների վրա։

Հարևանները կտեղեկացնեն քեզ զեղչերի մասին, կկիՍվեն իրենց տպավորութուններով այս կամ այն ապրանքի մասին, կասեն, թե որտեղից է հնարավորավելի էժան ապրանք ձեռք բերել:

Էլ չենք ասում, որ ընկերասեր հարևանների հետ նույն շենքում ապրելը շատ ավելի հաճելի է։

5. Անջատիր էլեկտրական սարքերը, երբ չես օգտագործում դրանք

Ամեն ընտանիքում միջին հաշվով 24 կենցաղային տեխնիկա և հաղորդակցման սարքեր կան (բջջային, համակարգիչ և այլն): Ու դրանցից քանի՞սն են անտեղի միացված մնում երկար ժամանակով կամ մշտապես։ Դու կարծում ես, որ դա չնչին ծախս է, բայց ամսվա վերջում այդ փոքր ծախսերի հանրագումարը կլորիկ գումար է դառնում։ Մանավանդ հիմա, երբ հոսանքի ավտոմատ հաշվիչները ֆիքսում են նունիսկ հոսանքի նվազագուն ծախսը:

Օրինակ բջջայինի լիցքավորիչները, երբ միացված են խրոցին, ծախսում են էներգիա։ Կամ երբ հեռուստացույցը անջատված է, բայց միևնույն ժամանակ  միացված է խրոցին։ Դրա համար կարելի է բոլոր սարքերը կցել մեկ ֆիլտրի և քնելիս կամ տանից դուրս գալիս միանգամից անջատել բոլորը։