Ինչպես նկարել ապրանքի իդեալական ֆոտոներ հեռախոսով

How to 31/10/2016 14:37

Մինչ սմարթֆոնների ի հայտ գալը որակյալ նկարներ հնարավոր էր ստանալ միայն պրոֆեսիոնալ ֆոտոխցիկների միջոցով: Սակայն անգամ հաջող նկարներ ստանալուց հետո մասնագետները համակարգչի առաջ ժամանակ էին ծախսում այդ նկարները մշակելու համար:

Մեր օրերում սմարթֆոնների միջոցով կարելի է ստանալ հիանալի նկարներ և մշակել դրանք բազմաթիվ մշակող հեռախոսային ծրագրերի միջոցով՝ պահպանելով նկարների բարձր որակն ու չափը: Սակայն սմարթֆոններն ու նկարներ մշակող ծրագրերը որակյալ նկարների երաշխիք չեն, եթե դուք չեք տիրապետում որոշ լուսանկարչական գիտելիքների և հնարքների:

16 քայլ ավելի լավ նկարներ ստանալու համար

1. Օգտագործեք ուրվագծեր

Առավել հաջող նկարներ ստանալու համար միացրեք ձեր սմարթֆոնի տեսախցիկի ուրվագծերը : Ուրվագծերը նկարը բաժանում են 3 հորիզոնական և 3 ուղղահայաց մասերի, այսպիսով ստացվում է ընդհանուր 9 վանդակ: Այդ գծերի հատման կետերը կոչվում են ոսկե հատումներ: Խորհուրդ է տրվում այնպես նկարել, որ կարևոր պատկերն ու այդ կետերը համընկներ:

Ուրվագծերը միացնելու համար

Ipone` մուտք գործեք «Settings», ընտրեք «Photos & Camera», ապա միացրեք «grind» հնարավորությունը:

Samsung Galax` միացրեք տեսախցիկը, մուտք գործեք «Settings», իջեք ներքև և միացրեք «grind lines» հնարավորությունը:

2. Կենտրոնացեք 1 առարկայի վրա

Լավագույն ֆոտոներից շատերը բաղկացած են 1 հիմնական առարկայից: Լուսանկարչական տերմիններով  այս մոտեցումը կոչում են «պատկերի պարզություն»:  Երբ կադրում միայն 1 առարկա է, պետք է նախապես ստեղծել համապատասխան ֆոն, այսինքն բացասական տարածք:  Որոշ հմուտ լուսանկարիչներ պնդում են, որ նկարների 2/3 մասը պետք է զբաղեցնի հենց բացասական տարածքը, որպեսզի ընտրված առարկան առավել կտրուկ առանձնանա ֆոնից:

Նկարը ստանալուց հետո կարելի է օգտագործել զանազան ֆիլտրեր և ծրագրեր՝ պատկերն առավել արտահայտիչ դարձնելու համար: Գույներն ու կոնտրաստը կարելի է շտկել հեռախոսի միջոցով:

3. Օգտագործեք «բացասական տարածք»

Բացասական տարածքը վերաբերում է առարկան շրջապատող տարածքին : Այդ տարածքի շնորհիվ լավ նկարը կարելի վերածել հիասքանչ նկարի: Երբ դուք օգտագործում եք բացասական տարածք, ձեր ընտրած առարկան շատ ավելի արտահայտիչ է երևում: Այդ բացասական տարածքը կարող է լինել բաց երկինքը, ջուրը, ամայի դաշտը, մեծ պատը և այլն:

4. Գտեք տարբեր տեսարաններ

Քանի որ նկարների մեծ մասը նկարված են ուղիղ դիրքից, այլ մոտեցմամբ նկարները միանգամից տարբերվում են: Բավական է միայն մի փոքր փոխել խցիկի դիրքը և դուք կստանաք պատկերի խորություն:

5. Խաղացեք արտացոլանքի հետ

Որքան արտասովոր են նայվում արտացոլանքի միջոցով ստացված պատկերները: Նայեք ձեր շուրջը: Ի՞նչ կարելի է օգտագործել նման նկարներ ստնալու համար: Ջրափոսերը, ավելի մեծ ջրային տարածքները, հայելիները, արևային ակնոցները, ապակե բաժակները, պատուհանները, մետաղական մակերեսները և այլն:

6. Օգտագործեք առաջնորդող գծեր

Որոշ նկարներում կան գծեր, որ դիտողին ուղղորդում են նայել կոնկրետ կետի: Նման գծերը անվանում են ուղղորդող գծեր: Դրանք կարող են լինել ուղիղ կամ գալարներով. օրինակ աստիճանները, գնացքի գծերը, ճանապարհները, նույնիսկ անտառի արահետները:

Նման գծերը նկարներին խորություն և խորհրդավորություն են տալիս: Նույնիսկ եթե պատահական եք նկարել նման նկարները, դիտողի մոտ տպավորություն է առաջանում , որ դուք նախապես եք փնտրել վայրը և երկար ժամանակ եք ծախսել առարկաների դիրքը որոշելու համար:

7. Փնտրեք սիմետրիա

Արտասովոր նկար ստեղծելու ամենպարզ հնարքներից մեկը սիմետրիան է: Սիմետրիան ապահովում է նկարի հարմոնիան: Սիմետրիկ պատկերներով նկարները հաճելի են աչքին:

Լուսանկարչության մեջ սիմետրիկ են համարվում հիմնականում այն պատկերները, որ կարելի է բաժանել 2 հավասար մասերի և վերջիններս կլինեն մեկը մյուսի արտացոլանքը:

Իդեալական սիմետրիա ստանալու համար օգտագործեք առաջին կետում նշված ուրվագծերը:

8. Օգտագործեք կրկնություն

Կրկնությունները, ինչպես օրինակ կրկնվող գծերը, երկրաչափական մարմինները, առարկաներն ու գույները, տպավորիչ պատկեր են ստեղծում: Անգամ սովորական սալիկապատ հատակը կարելի է այնպես նկարել, որ այն անսովոր թվա: Կրկնությունը շատ է հանդիպում առօրյա կյանքում, պետք է պարզապես նկատել այն: Իսկ ահա կրկնություն ստեղծել հնարավոր է ձեռքի տակ եղած իրերով:

9. Խառնեք գույն սև ու սպտակին

Սև ու սպիտակ նկարներում գույն ավելացնելը խաղ ու պար է հատուկ ծրագրերի միջոցով: Նման նկարներու սև ու սպիտակ հատվածը ծառայում է որպես ֆոն՝ բացասական տարածք, իսկ գունավոր առարկաները առավել արտահայտիչ են նայվում գւնավոր ֆոնի վրա:

Ձեր սմարթֆոնով կարող եք ներբեռնել այս ծրագրերն ու ավելացնել գույն անգույն նկարներին՝

IOS` այս ծրագրի միջոցով    

Android՝ այս ծրագրի միջոցով 

10. Խուսափեք zoom-ից

Խորհուրդ չի տրվում օգտագործել zoom հնարավորությունը, քանի որ այն փչացնում է նկարի որակը: Zoom-ով արված նկարները լղոզված են ստացվում, իսկ պատկերը այնքան էլ պարզ չէ: Պատկերը մոտեցնելու փոխարեն կարելի է մոտենալ առարկային: Իսկ եթե մոտենալ հնարավոր չէ, կարելի է հեռվից նկարել և հետո նկար կտրելու crop գործիքների միջոցով առանձնացնել և մոտեցնել ցանկացած պատկեր:

11. Որսացեք մանր դետալները

Երբեմն մանրուքները կարող են մեծ նշանակություն ունենալ: Լուսանկարչության մեջ նույնպես մանրուքները հատկանշական դեր են կատարում: Ճաքճքված հատակը, խճաքարերով փողոցը, աղյուսե մակերեսները, քաղաքի լույսերը մոտիկից ֆիքսելու  դեպքում հիանալի  նկար կստանաք:

«Sharpen» կոչվող գործիքը, որ կա բոլոր նկարներ շտկելու ծրագրերում, շեշտում և արտահայտիչ է դարձնում նկարների դետալները:

12. Օգտագործեք բնական լույս

Դժվար թե գտնվի մի սմարթֆոն , որով գիշերով ֆլեշ լույսի միջոցով ստացված նկարները իդեալական որոկ ունենան: Հաճախ ֆլեշ լույսով ստացված նկարները իդեալական որակ ունենան: Հաճախ ֆլեշ լույսով ստացված նկարները վառված կամ լղոզված տեսք են ունենում:

Այնպես որ, ֆլեշ լույսի օգնությանը դիմելու փոխարեն փնտրեք բնական լույսի այլ աղբյուրներ, նույնիսկ մթության մեջ: Բնական լուսը հնարավորություն կտա խաղալ ստվերների հետ: Մեքենաներն ու շրջակա շենքների լույսերը հիանալի լույսի աղբյուր են:

Եթե նկարը շատ մութ է ստացվել, «Exposure» գործիքի միջոցով կարելի է պայծառացնել այն:

13. Ստեղծեք աբստրակտ

Աբստրակը նկարներում սովորական առարկաներն ու երևույթները ի հայտ են գալիս անսովոր միջավայրում կամ անսովոր ձևով, այսպիսով ստեղծելով յուրահատուկ պատկեր: Նման նկարները նայելիս դիտողն անմիջապես գլխի չի ընկնում, թե ինչ է պատկերված նկարում:

14. Որսացեք պատահական կադրեր

Հաջողված պատահական նկարներում կա և շարժում, և էմոցիաներ: Երբ ցանկանում եք պատահական հաջողված կադր ստանալ, պետք է մեկը մյուսի հետևից արագ-արագ նկարեք այնքան, որքան հնարավոր է: Ստացված նկարների բազմության մեջ հաստատ կգտնվեն մի քանի հաջողված կադրեր:

15. Զվարճացրեք

Ծիծաղը լավագույն էմոցիաներից մեկն է: Մարդիկ հիշում են այն ամենը, ինչ նրանց զվարճացրել է: Անսպասելի, ուրախ նկարները  մնում են մարդկանց հիշողության մեջ և դրական էմոցիաներ են արթնացնում:

 

16. Մի վախեցեք մշակել

Միայն լավ նկարներ նկարելը բավարար չէ: Առավել տպավորիչ նկարների համար մի վախեցեք փոփոխել նկարի գույները, օգտագործել ֆիլտրեր, վերացնել թերություններն ու ավելորդությունները զանազան շտկող ծրագրերի միջոցով:

Աղբյուր