Ինչպես բացել հագուստի օնլայն խանութ

How to 18/04/2019 21:56

Տարեցտարի գնալով ավելի շատ գնումներ են կատարվում համացանցային խանութներից և դա զարմանալի չի․ դրանց պատճառները բազմազան են։

 

Ինտերնետային խանութներում գնումներ կատարելը չափազանց դյուրին է, գները բավականին ցածր են, կարիք չկա ավելորդ ժամանակ վատնել որևէ ապրանք գնելու համար, ինչ-որ խնդրի դեպքում կարելի է այն փոխել։ Հագուստի և կոշիկի խանութների օնլայն շուկան գնալով ավելի է ծավալվում և ակտիվորեն աճում ողջ աշխարհում։ Նույնիսկ խոշոր բրենդային խանութները, որոնք գնորդների պակաս չունեն, բացում ու զարգացնում են իրենց առցանց խանութները։ Պարզաբանենք՝ ինչպես բացել  առցանց խանութ։

 

Կան դիզայներական հագուստներ վաճառող առցանց խանութներ, որոնց արտադրանքը կարելի է գնել միայն նրանց շուո-ռումերում։ Սա շահավետ բիզնես է, և ունի իր գնորդները, կան նաև տարբեր բրենդային և սովորական հագուստի առցանց խանութներ։ Դրանք գնորդներին լավագույն կերպով ներկայացնելու, նրանց հաճախելիության ու գնման ակտիվության աճը ապահովելու համար անհրաժեշտ է նախ և առաջ ունենալ վեբ-կայք։

 

Ինչպիսին պետք է լինի հագուստի օնլայն խանութի կայքը

Կայքը պետք է լինի  գրագետ կերպով ձևավորված, որն իր արտաքին օրիգինալ տեսքով ու յուրահատուկ դիզայնով կառանձնանա արդեն իսկ եղածների մեջ, օգտատերերի՝ հաճախորդների, համար կլինի պարզ, հասկանալի ու հեշտությամբ կգործարկվի։ Կայքի գործածության հատուկ կոնցեպտը կնպաստի ձեր խանութի՝ օնլայն տիրույթում հեշտությամբ առաջխաղացմանը և վաճառքի քանակների ավելացմանը։ 

 

Ձեր խանութի առաջխաղացմանը կնպաստի նաև համապատասխան բլոգի ստեղծումը, որը կօգնի ձեր առցանց խանութին գտնվել ինտերնետային որոնողական տիրույթի առաջին էջերում։ Բլոգում եղած նյութերը կարող են լինել ոչ միայն ձեր խանութը գովազող, այլ ձեր թիրախային լսարանի հետաքրքիր, օրինակ եթե դուք ունեք մանկական շորերի օնլայն խանութ ապա կարող եք բլոգում հոդվածնել հրապարակել բիո և արհեստական կտորների երեխայի մաշկի վրա ազդեցության մասին․ բլոգի նյութերը կարող եք և՛ տարածել սոցցանցերում, և՛ ուղարկել կայքում գրանցված օգտատերերի էլեկտրոնային հասցեներին։
Հարմար ու հեշտ գործածվող կայքը կարող է նպաստել ձեր առցանց խանութի հանրաճանաչված դառնալուն։ 

 

Մտածեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր հագուստի առցանց խանութի տեսականին․ արդյո՞ք պետք է վաճառեք ապրանքներ հարմար և էժան գներով, թե՞ վաճառեք Չինաստանից ներկրված կամ տեղի դիզայներների կողմից թանկարժեք հումքից պատրաստած հագուստներ․ նախապես որոշեք՝ հասարակության ո՞ր շերտի հետ եք ցանկանում աշխատել, պլանավորեք՝ ձեր պոտեցիալ գնորդների շրջանում ինչպե՞ս հիշվել ձեր օնլայն խանութով։ 

 

Ինչպես բացել հագուստի օնլԱՅն խանութ 5 փուլով

1. Նախ անհրաժեշտ է գտնել ապրանքի վստահելի մատակարար․ նա կարող է լինել տեղական շուկայից որևէ դիզայներ կամ Չինաստանից։ Արտադրանքը կարելի է գնել մեծածախ կամ մանրածախ։ Դժվարությամբ, սակայն հնարավոր է գտնել հուսալի  մատակակար Չինաստանից։ Սկզբի համար կարող եք փորձնական պատվեր տալ, քանի որ շատ կան անվճար նմուշներ ուղարկող խոշոր մատակարարներ։

 

2. Կողմնորոշվեք, թե ձեր հագուստը որ թիրախային խմբի համար է նախատեսված՝ մանուկների, դեռահասների, մեծերի, կանանց, թե՞ տղամարդկանց համար, լինելու է մոդայիկ տոնական, երեկոյան, թե՞ առօրյա գործածության համար նախատեսված տնային կամ սպորտային։ Մտածեք այն մասին, թե ինչ տեղ եք ուզում զբաղեցնել օնլայն հարթակում: Սրանից է կախված, թե ով է լինելու ձեր թիրախային լսարանը և ինչպես պետք է առաջխաղացնել ձեր առցանց խանութը: Սրանից է կախված լինելու ձեր բիզնեսի զարգացումը: 

 

3. Առցանց խանութ ստեղծելիս շատ կարևոր է  կայքի և դրա հուսալի հոստինգի ընտրությունը, ապա գրանցումը։ Վստահելի հոստինգը կապահովի  ձեր առցանց խանութի արագ աշխատանքը, բացի այդ հուսալի հոստինգն անհրաժեշտ է կայքում ձեր ապրանքատեսականու, ձեր գնորդների մասին ողջ ինֆորմացիան պահպանելու, նաև ապահով վճարումներ կատարելու համար։  Իսկ դոմենային անունը անհրաժեշտ է ընտրել պարզ ու հիշվող։ Բացելով օնլայն խանութ Յուբիքրոսում դուք կարող եք չանհանգստանալ վերոնշյալ խնդիրների մասին, որովհետև Յուբիքրոսի բոլոր փաթեթները իրենց մեջ ներառում են անվտանգության միջազգային ստանդարտներին համապատասխան հոսթինգ։ 

 

Բացել օնլայն խանութ հիմա

 

4. Կայքի էջերը պետք է լցնել օրիգինալ նյութերով ու նկարներով, չպետք է ծուլանալ ու մանրամասնորեն նկարագրել ապրանքները։ Ապրանքի էջը պետք է հարմար լինի գնորդին մանրամասները վերանայելու և ապրանքը նմանատիպ այլ  իրերի հետ համեմատելու համար։ Կարևոր է, որ կայքում նշված լինեն կոնտակտային տվյալները, վճարային միջոցների և առաքման հետ կապված մանրամասները։  

 

Կայքը գրանցելուց և այն լրացնելուց անմիջապես հետո սկսեք գովազդային արշավ: Գովազդի ձեր հիմնական տեսակը կախված կլինի ձեր ապրանքների տեսականուց, և ձեր բիզնեսի խթանմանը նպաստող թիրախային խմբի հաճախորդներից: Սկզբում փորձեք տարբեր եղանակներ: Եթե ​​ձեր բյուջեն սահմանափակ է, նախ, ակտիվորեն օգտվեք սոցիալական ցանցերից կայքի առաջխաղացմանը նպաստելու համար:

 

Եթե կայքի գովազդի հետ կապված հարցեր ունեք, մենք կարող ենք օգնել։

 

Վստահեք ու հավատացեք ձեր գործի հաջողությանը: Առցանց առևտրի շուկան գնալով միայն աճում է: Այստեղ գումար վաստակելու համար ամեն ինչ բավականին պարզ է, քանի որ առաջին հերթին մեծ ներդրումների, աշխատողների  կարիք չի լինում, հարկավոր չէ վարձել մեծ պահեստային տարածք: Ձեր աշխատանքը, համբերությունը և ծախսած ժամանակը կդառնան հիմք ձեր բիզնեսի բարհաջող բարգավաճման համար:

 

Սեփական առցանց խանութ ստեղծելու առավելությունները

Խնայողություն վարձակալության տարածքների,պահեստի, աշխատողների վրա.

Դուք կարող եք աշխատել պատվերով կամ վաճառքի համար պատվիրել մեծածախ կամ փոքրածախ քանակով ապրանք կամ էլ պատվիրել այն այլ երկրից։ Սկզբում կարող եք միայնակ գործել և կարգավորել ձեր պատվերները: Եթե ​​ձեր վաճառքի չափերն աճեն, ձեզ հարկավոր կլինի աշխատակիցներ: Պատվերների մշակման համար մեկ կամ երկու մարդ բավական կլինի տնից աշխատելու համար: Այսպիսով, կարիք չի լինի աշխատատեղեր ստեղծել։ Ուսանողները կամ թոշակառուները կարող են դառնալ ձեր աշխատակիցները:

 

Բիզնեսի արագ գործարկում․

Առցանց խանութ բացելը տևում է մեկ-երկու օր, դոմեյնի անուն գրանցելու և կայքի մեկնարկելու համար ubicross.com- ում: Ժամանակի ընթացքում կայքում կարելի է կատարել փոփոխություններ, բայց հենց սկզբից մոռանում ենք կատարելագործման մասին: Ավելի լավ է առցանց խանութը բացել, թեկուզ ձեր կողմից արված որոշակի թերություններով, քան այն բարելավել, փոփոխել և, ի վերջո, հրաժարվել կայքն աշխատացնելու գաղափարից: Շատերը սկսել են սոցիալական ցանցի էջերից, և այսօր նրանք շատ են վաստակում գեղեցիկ ու հարմարավետ կայքերի օգնությամբ: Այստեղ կարևորը սկսելն է։

 

Հաճախորդների ներգրավվածություն․

Կայքի օգնությամբ կարճ ժամանակում կկարողանաք նոր հաճախորդներ ներգրավել առավելագույն արդյունավետությամբ: Համացանցում գովազդի տեղադրումը և կայքի առաջխաղացումը կարգավորելը սկզբում բարդ է թվում: Կատարեք ամեն հնարավոր բան, մի՛ ծուլացեք, օգտագործելու համար այլ խանութների փորձը, աշխատեք օգտագործել տարբեր գովազդային ձևաչափեր: Դրանցից շատերը անպայման աշխատում են:

 

Մշտապես ​​հասանելություն․

Գնորդների համար առցանց խանութը շուրջօրյա է: Նույն կերպ, դուք կարող եք նպաստել դրա առաջխաղացմանը ցանկացած ժամանակ և լրացնել կայքը ցանկացած ժամանակ: Սկզբում դուք կարող եք համատեղել ձեր հիմնական աշխատանքը և միաժամանակ աշխատել սեփական առցանց խանութում:

 

խանութ պահելու համար ցածր արժեք․

Չկա վարձակալություն, աշխատող անձնակազմ, չկան ստուգումներ: Դա արդեն նման բիզնեսի համար հսկայական առավելություն է: Իհարկե, կան որոշակի ռիսկեր: Բայց գոնե դուք չունեք վարձակալած տարածք և չեք մտածի, թե ինչպես վճարեք դրա վարձավճարը և ինչ անել, եթե տարածքի տերը որոշի բարձրացնել վարձավճարը:

 

Ապրանքների մեծ տեսականին պահպանելու հնարավորություն․

Անհրաժեշտ չէ ձեռք բերել նոր ապրանքի մեծ խմբաքանակ: Շատ խանութներ աշխատում են պատվերով: Սա նվազեցնում է վնասի ռիսկերը:

 

Առցանց խանութի ավտոմատ աշխատելու ունակությունը` վճարային համակարգերով և երրորդ կողմի առաքման ծառայությունների միջոցով․

Էլեկտրոնային դրամապանակներ, PayPal, կանխիկի ընդունում: Յուրաքանչյուրը կարող է գրանցել վճարային բոլոր համակարգերը իր առցանց խանութի համար: Սա նշանակում է, որ գնորդների համար առավել հարմար կլինի կատարել գնումներ: Եթե ​​դուք չեք կարող առաքել պատվերներ կամ չեք ցանկանում  վարձել առաքիչ, ապա փոքր գումարով կարող եք օգտվել այլ ծառայություններից  կամ առաքել պատվերները փոստով։

 

Վիճակագրություն․

Այն թույլ է տալիս հետևել գնորդների հաճախելիությանը ձեր առցանց խանութ և հասկանալ, թե որքանով են արդյունավետ ներդրումները տարբեր գովազդային արշավներում: Եվ այստեղ ձեր ռիսկերը դառնում են նվազագույն: Փորձեք տարբեր գովազդներ, ուսումնասիրեք վիճակագրությունը, ներդրումներ կատարեք միայն այն գովազդում, որը նպաստում է նոր հաճախորդների քանակի ավելացմանը։

 
Նկարներ Pixabay
 
 

ԲԻԶՆԵՍ ՀԱԳՈՒՍՏ ՕՆԼԱՅՆ ՎԱՃԱՌՔ ՉԻՆԱՍՏԱՆ ԴՈՄԵՆ