ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ստուգում է իրավիճակից օգտվողներին

Business guide 10/10/2020 19:56

Ըստ Sputnik-ի հոկտեմբերի 7-ի տվյալների՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ամփոփել է 2020թ. 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները.

Կոմիտեից հայտնել են, որ հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախատեսված 999.1 մլրդ դրամի փոխարեն 1 տրիլիոն 16.8 մլրդ դրամ գումար է   հավաքագրվել պետական բյուջե:

Միայն հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկային եկամուտները կազմել են , այն դեպքում, երբ 2019թ. նույն ժամանակահատվածին հավաքագրվել էր 901.6 մլրդ դրամ:

Մաքսային մարմինների կողմից հավաքագրված եկամուտները կազմել են 199 մլրդ դրամ` 2019թ.–ի 266.8 մլրդ դրամի փոխարեն:

Տնտեսվարողներին վերադարձված գումարը կազմել է 98.9 մլրդ դրամ` 2019թ. նույն ժամանակահատվածում վերադարձված 90.2 մլրդ դրամի փոխարեն:

ՊԵԿ–ի տարածած հաղորդագրության մեջ նշված է.

«Չնայած համավարակի ազդեցությանը և տնտեսական զարգացումների վերաբերյալ բացասական կանխատեսումներին, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսության համար տրամադրված մեծածավալ արտոնություններին` հարկային եկամուտների ծավալն ավելացել է, ինչը չենք կարող ասել մաքսային վճարների վերաբերյալ, որոնք 2020թ. ընթացքում նվազել են` հիմնականում տրանսպորտային միջոցների ներկրման մեծ ծավալների բացակայության պատճառով» ։

ՊԵԿ–ը նաև հայտնում է, որ ստուգումներ են իրականացվում այն տնտեսվարողների մոտ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից: