Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿՈԴ

 

Վերլուծական կոդերը թույլ են տալիս հետևել ձեր առցանց խանութի այցելուներին և ստեղծել զեկույցներ, որոնք կօգնեն ավելի լավ կազմակերպել ձեր էլեկտրոնային առևտուրը։ Դուք կարող եք օգտագործել ցանկացած տեսակի վերլուծական ծառայության կոդ («Google Analystics», «Yandex Metrics» և այլն):

«Google Analytics»

«Google Analytics»-ը հնարավորություն է տալիս հետևել ձեր կայքի այցելուներին, ինչը կօգնի ավելի լավ կազմակերպել ձեր էլեկտրոնային առևտուրը։ 

Նախքան «Google Analytics»-ը միացնելը, դուք պետք է «Google»-ի հաշիվ ունենաք։ Եթե արդեն ունեք «Gmail»-ի հաշիվ, դուք կարող եք օգտագործել այն, եթե ոչ, ստեղծեք «Google»-ի հաշիվ։

Միացրե՛ք համընդհանուր վերլուծությունը (Universal Analytics)

«Universal Google Analytics»-ը միացնելու համար.

1. Այցելե՛ք «Google Analytics»-ի կայքի գլխավոր էջը և սեղմե՛ք մուտք գործել (sign in) կոճակը։

 

 

2. Առաջարկվող ցուցակից ընտրե՛ք «Google Analytics»-ը և մուտք գործե՛ք (sign in) ձեր «Google»-ի հաշվով։

Եթե դուք արդեն «Gmail»-ի հաշիվ ունեք, կարող եք օգտագործել այն։ Եթե ոչ, ստեղծե՛ք այն այստեղ։

3. «Google Analytics»-ի էջում սեղմե՛ք «Գրանցվել» (Check in) կոճակը։

 

 

4. Սեղմե՛ք «Կայք» (Website), ոչ թե «Բջջային հավելված» (Mobile app), և լրացրե՛ք բացված պատուհանը։

5. Մուտքագրե՛ք ձեր գլխավոր դոմենը «Կայքի հասցե» (Web Site URL)-ի դիմաց։

Կարող եք չանդրադառնալ ներքևում գտնվող նշասալիկներին։

6. Սեղմե՛ք «Ստանալ՝ հետևելու ID  համար» (Get Tracking ID) էջի ներքևում՝ գրանցումն ավարտելու համար։  

7. Հաջորդ էջում դուք շատ տեղեկություն և տարբերակներ կտեսնեք։ Միակ բանը, ինչի կարիքը ունեք, «Google»-ի կողմից տրամադրվող կոդի հատվածն է։

Այն այսպիսի տեսք ունի.

 

 

8. (Ըստ ցանկության) դուք կարող եք մշտապես ստանալ այդ կոդի հատվածը ձեր «Google Analytics»-ի ադմինիստրատորից։

Ընտրե՛ք «Կարգավորումներ» (Settings), իսկ հետո՝ «Տեղեկություն հետևելու մասին» (Tracking Info), և մկնիկով իջեք ներքև՝ հետևելու կոդը (Tracking Code) գտնելու համար։

 

 

9. Պատճենե՛ք այդ հատվածը (Copy)

 

 

10. Բացե՛ք ձեր «Ubicross» խանութի Ադմինիստրատորի էջը նոր բրաուզերային պատուհանում։

11. Ձեր «Ubicross admin»-ից սեղմե՛ք Կայքի կարգավորումներ (Website Settings)

12. Տեղադրե՛ք ձեր հետևելու կոդը (Tracking Code) «Վերլուծական կոդ» (Analytics Code)-ի դաշտում

13․ Փոփոխությունը հաստատելու համար սեղմե՛ք «Պահպանել» կոճակը։