Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

ՎՃԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ

Կայքում օնլայն վճարման եղանակներ ակտիվացնելը  կօգնի  ձեզ` ընդունել վճարումներ քարտերով, կանխիկ կամ էլեկտրոնային վճարումներ ձեր հաճախորդներից։

 

Ինչպե՞ս ակտիվացնել վճարման եղանակները

1. Մուտք գործե՛ք ձեր կայքի «ադմինիստրատոր» էջ

2. «Կարգավորումներ» բաժնից ընտրե՛ք «վճարման եղանակներ» բաժինը

 

 

3. Առաջարկվող ցանկից ընտրե՛ք ձեր նախընտրած վճարման մեթոդը և սեղմե՛ք «կարգավորել» կոճակը

 

 

4. PayPal-ով վճարում իրականացնելու համար անհրաժեշտ է բացված պատուհանում լրացնել ձեր PayPal-ի գրանցման տվյալները և սեղմել հաստատել կոճակը։

 

 

5. Քարտային տարբերակի համար  ընտրե՛ք  Credit Card

 

 

6. Ընտրելով Credit Card-ը կտեսնեք երկու բաժին, «Arca» և «Ameriabank», եթե ձեզ սպասարկող բանկը «Ամերիան» չէ, մնացած բոլոր բանկերի դեպքում նշեք Arca։

 

 

7. Լրացրե՛ք բանկի կողմից տրամադրված տվյալները. փոփոխությունը հաստատելու համար սեղմե՛ք «պահպանել» կոճակը։

Եթե բանկը Ձեզ տրամադրել է տեստային տվյալներ, ապա լրացրե՛ք տվյալները և պարտադիր ակտիվացրե՛ք ներքևում գտնվող «test mode» կոճակը, և նշե՛ք այն քարտերը, որը տվյալ բանկը սպասարկում է։

 

*ARCA քարտով վճարում իրականացնելու համար պետք է  դիմեք վիրտուալ պոստ տրամադրող որևէ բանկ,  միայն իրենց կողմից հաստատում ստանալուց հետո կարող  եք լրացնել տվյալները։

 

8. Խմբագրե՛ք վճարման եղանակները

Կարող եք նաև ավելացնել տոկոսային (%) զեղչ ընտրված վճարման մեթոդին։ Վճարման մեթոդի զեղչը ազդում է բոլոր տվյալ վճարման մեթոդով կատարված գործարքների վրա։

 

 

9. Ինչպես նաև կարող եք ապպակտիվացնել վճարման եղանակը` սեղմելով «ապպակտիվացնել» կոճակը: