Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

Վարկանիշ

Այս բաժնում հաճախորդին հնարավորություն եք տալիս ապրանքը գնելուց հետո թողնի տվյալ ապրանքի վերաբերյալ մեկնաբանություն կամ գնահատի ապրանքը։

Վարկանիշի հաստատումը կարող է լինել ավտոման կերպով կամ Ձեր կողմից հաստատումով, որը կարգավորելու համար պետք է`

  • Մուտք գործեք Ubicross ադմին պանել
  • Ապրանքներ բաժնի վարկանիշներ ենթաբաժնից ըտրեք կարգավորումները

Բացված էջում կտեսնեք կարգավորման ցուցումները

Եթե ցանկանում եք հաճախորդի կողմից գրված վարկանիշը երևա կայքում ավտոմատ եղանակով առանց Ձեր կողմից հաստատման ապա նշեք Ավտոմատ, կամ կանխիկ, եթե ցանկանում եք նախքան կայքում երևալը հաստատվի Ձեր կողմից։

Ապրանքի մասին մեկնաբանություն կարող է գրել Ձեր կայքում գրանցված և կայքից գնում կատարած հաճախորդը։

Սա չի վերաբերում որպես հյուր գնումներ կատարած հաճախորդներին։

Ապրանքներ գնելուց հետո հաճախորդի անձնական բաժնի Վարկանիշներ էջում երևում է, կատարած բոլոր գնումները։ 

Եթե հաճախորդը ցանկանում է գնահատել կամ մեկնաբանություն գրել ապրանքի համար, պետք է երկու մկնիկի հպում անի տվյալ ապրանքի վրա։

Մեկնաբանության և գնահատման համար բացվում է հետևյալ պատուհանը, որը լրացնելուց հետո պետք է սեղմել հաստատել կոճակը։

Հաճախորդի կողմից թողած մեկնաբանությունը կերևա Ձեր ադմին պանելի վարկանիշներ բաժնում, հետևյալ տեսքով, որը կարող եք ջնջել կամ խմբագրել։