ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ԵՎ ՖՈՐՄԱՏՆԵՐ
Այս բաժնում անհրաժեշտ է կարգավորել համակարգի ստանդարտները և ֆորմատները։ Ընտրված ստանդարտներն ու ֆորմատները կօգտագործվեն ձեր օնլայն խանութի ցուցափեղկի վրա, ապրանքների գրանցման և բիլինգի համակարգում։
1. Մուտք գործե՛ք Ձեր ադմին պանել
2. Կարգավորումներ բաժնից ընտրե՛ք «Ստանդարտներ և Ֆորմատներ» ենթաբաժինը
Այս բաժինը ունի հետևյալ ենթաբաժինները` «Ստանդարտներ և Ֆորմատներ», «Տարադրամ», «Բոնուսային համակարգ»։
Ստանդարտներ և Ֆորմատներ
Համակարգի ստանդարտները և ֆորմատները կարգավորելիս ուշադրությամբ լրացրեք ժամային գոտին, չափման միավորները և հիմնական չափման միավորնեը, քանի որ դրանք երևալու են ձեր օնլայն խանութի ցուցափեղկում։
Տարադրամ
Կարող եք ակտիվացնել կամ ապաակտիվացնել բազմազան փոխարժեքներ, նշանակել նախնական փոխարժեք և ձեռքով կարգավորել տարադրամի փոխարժեքները։
Բոնուսային համակարգ
Ubicross-ի բոնուսային համակարգը ձեր խանութի այցելուներին մշտական հաճախորդներ դարձնելու շատ արդյունավետ միջոց է: Այն թույլ է տալիս կատարած գնումների դիմաց բոնուսային միավորներ բաժանել ձեր հաճախորդներին։
Բոնուսային համակարգի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր բացատրագրում։