Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

ԴՈՄԵՆ

Դոմենը`  այն անունն է, որի շնորհիվ ձեր կայքէջը կունենա անվանում օրինակ` example.am:  Դոմենի անունն ու վերջավորությունը դուք եք որոշում: Ձեր գործունեության բնույթից ելնելով` դրանք կարող են ունենալ (am, com, org, net,  ru)  և այլ վերջավորություններ։

 

Ինչպե՞ս կառավարել դոմենը

1. Մուտք գործե՛ք Ubicross «ադմինիստրատոր» էջ:

  •  «Կարգավորումներ» բաժնից  ընտրե՛ք  «Դոմեն»  բաժինը:

  • Դոմեն ավելացնելու համար սեղմեք  «ավելացնել գործող դոմեն» կոճակը 
  • Բացված դաշտում լրացրե՛ք ձեր գործող դոմենը, ապա սեղմե՛ք «պահպանել կոճակը»:
  • Մուտք գործե՛ք այն համակարգ, որտեղից գնել եք ձեր դոմենը.
  • Փոխե՛ք (DNS records) դաշտերը
  • (DNS records) դաշտեր ստանալու համար դիմեք մեր տեխնիկական բաժնին

Ուշադրություն դոմենի ակտիվացումը կարող է տևել մինչև 48 ժամ

  • «Հիմնական դոմենը» բաժնից ընտրե՛ք այն դոմենը, որը  ցանկանում եք, որ լինի հիմնական և սեղմեք «փոխանցել բոլոր այցելուներին այս դոմենի վրա» կոճակը։ Հիմնական դոմենի վրա կփոխանցվեն այլ դոմեններից կայք այցելած բոլոր այցելուները։
  • Ինչպես նաև կարող եք դոմենը դարձնել ոչ ակտիվ, կամ ջնջել այն։