Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

ԳՈՎԱԶԴ

«Գովազդ» բաժինը հնարավորություն կտա գովազդել ձեր ապրանքը` ձեր իսկ կայքում տեղադրելով գովազդ` կոդի կամ նկարի տեսքով։

Ինչպե՞ս ավելացնել գովազդ

Մուտք գործե՛ք ադմինիստրատոր էջ, «գովազդ» բաժին։ 

Գովազդ ավելցնելու համար սեղմե՛ք վերևի աջ անկյունում գտնվող  «ավելացնել» կոճակը:

1. Ձեր առջև բացված պատուհանից սեղմե՛ք «ընտրել ֆայլը» կոճակը, վերբեռնելով այն նկարը որը ցանկանում եք տեղադրել որպես գովազդ։ 

2. Ընտրեք տեսակը` նկա՞ր, թե՞ կոդ

3. Ո՞ր էջում եք ցանկանում տեղադրել գովազդը: Դուք հնարավորություն ունեք գովազդը ցուցադրելու կայքի գլխավոր մասում` անմիջապես սլայդի տակ, ապրանքներ կամ հավաքածուներ բաժնում։

Եթե ցանկանում եք Գովազդը տեղադրել կայքի գլխավոր մասում, էջ դաշտից ընտրեք Homepage բաժինը, իսկ դիրք բաժնից կարողա եք ավելացնել չորս տարբեր գովազդ ընտրելով Homepage Top 1st, Homepage Top 2nd, Homepage Top 3rd, Homepage Top 4th. 

Ավելացրե՛ք նկարագրությունը և հղումը. փոփոխությունը հաստատելու համար սեղմե՛ք «պահպանել» կոճակը: 

Դուք կարող եք խմբագրել գովազդը` դարձնել այն հատուկ, ոչ ակտիվ  կամ ջնջել։