Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

Ինչպե՞ս ավելացնել ապրանքների հավաքածուներ

Ubicross օնլայն խանութում դուք կարող եք խմբավորել ձեր ապրանքները և ստեղծել հավաքածուներ: Հավաքածուները հնարավորություն կտան հաճախորդներին ավելի հեշտ գտնել անհրաժեշտ ապրանքը։

Մի քանի հավաքածուների օրինակ, որոնք դուք կարող եք  ստեղծել ձեր օնլայն խանութում ՝

  • հագուստ տղամարդկանց, կանանց և երեխաների համար
  • իրերի որոշակի տեսականի, ինչպիսիք են լամպ, բարձ կամ  գորգ
  • զեղչված ապրանքներ
  • ապրանքների տարանջատում՝ ըստ չափի կամ գույնի
  • սեզոնային ապրանքներ, ինչպիսիք են տոնական քարտեր կամ զարդեր

նոր հավաքածու ստեղծելու համար

1. Գլխավոր մենյուից ընտրե՛ք  «Ապրանքներ» բաժնը

2. Ապա` ընտրե՛ք «Հավաքածուներ» ենթաբաժինը

3. Նոր հավաքածու ստեղծելու համար բացված էջի վերևի աջ անկյունում սեղմե՛ք «+» ավելացնել կոճակը 

4. Լրացրե՛ք պահանջվող դաշտերը՝ ստեղծվող հավաքածուի  անվանումը, նկարագրությունը, նկարը և եթե անհրաժեշտ է՝ ծնողը։ Փոփոխությունը հաստատելու համար  սեղմե՛ք «պահպանմել» կոճակը։

Ձեր ստեղծած հավաքածուի մեջ ապրանք կամ հավաքածու ավելացնելու համար սեղմե՛ք «+» ավելացնել կոճակը:

Բացված պատուհանում կտեսնեք հետևյալ բաժինները` Create CollectionCreate Product Existing Product, Existing Collection.

Նոր ապրանք ավելացնելու համար սեղմե՛ք Create Product, իսկ հավաքածու ավելացնելու համար Create Collection կոճակը։

Ինչպես նաև կարող եք խմբավորել ապրանքները կամ հավաքածուները սեղմելով Existing Collection կամ Existing Product.

հավաքածուն խմբագրելու համար`

1. Սեղմե՛ք տվյալ հավաքածուի աջ մասում գտնվող ակտիվ  կանաչ կոճակը

2. Հավաքածուն կարող եք խմբագրել, ջնջել կամ դարձնել հատուկ