5 ՈԳԵՇՆՉՈՂ ՖԻԼՄ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մոտիվացիա 24/04/2019 21:27

Մենք երբեմն կարող ենք գտնվել այնպիսի վիճակում, երբ կարիք ենք զգում կախարդական հրման կամ ոգեշնչման: Դա հատկապես շատ սուր կերպով զգում են գործարարությամբ զբաղվող մարդիկ, քանի որ նրանց դեպքում գործողությունների պատասխանատվությունը որևէ մեկի հետ չի կիսվում, այստեղ չկա ղեկավար, որը կստիպի արագացել որոշումներ իրագործելը, և նրանց՝ միայնակ կայացրած ցանկացած որոշում կարող է շատ թանկ արժենալ: Նման ճգնաժամային պահերին բիզնեսում հաջողությունների և նպատակների հասնելու մասին ֆիլմերը կարող են զորեղ խթան հանդիսանալ նոր ձեռքբերումների համար:

 

Մեր ընտրած ֆիլմերի բոլոր հերոսները գիտեն, թե ինչ է նշանակում «փշերի միջով աստղերին հասնելը»: Այստեղ կա պատմություն միայնակ մոր մասին, սպորտային մենեջերի, միայնակ հոր ու ձեռնարկատիրոջ մասին, ով ժամանակակից անվտանգության գոտիներ է հորինել:

 

ՋՈՅ

Դուք լսել եք մի կնոջ պատմություն, որը քամելու մեխանիզմով լվանալու սարք էր հորինել եւ հետո դարձավ միլիոնատեր: Այս ֆիլմը հենց նրա մասին է, միայն սցենարը եւ Ջոյ Մանգանոյի պատմությունը իրականում ավելի բարդ է:

 

Սա պատմություն է նպատակների հասնելու մասին, որտեղ կա աղքատություն, գովասանք, ընտանեկան խնդիրներ, կա շրջապատի անհավատություն եւ անվստահություն: Ջոյ Մանգանոյի կարդալը հաջողվեց ստացվել, քանի որ նա հավատացել է իր ուժերին եւ ձգտել հասնել իր նպատակներին: Հենց այս ամենը անհնարին դարձրել հնարավոր եւ թույլ տվեց միայնակ մորը կառավարել մի հսկայական գործարար կայսրություն.

 

ՓՐԿԵԼ ՊԱՐՈՆ ԲԵՆՔՍԻՆ

Իրականում սա մի հուզիչ ֆիլմ է Ուոլտ Դիսնեի մասին, որն իր աղջիկներին խոսք է տալիս էկրանավորել Պամելա Տրեվերսի գիրքը հրաշք- դայակ Մերի Պոպինսին նվիրված։ Թվում է, սա մի սովորական էքսկուրսիա է  դեպի Դիսնեի կայսրության ետնաբեմ, սակայն, իրականում սա մի ֆիլմ է «իր երկակի հատակով» /ինչպես նշում են կինոգետները/։ Այստեղ ներկայացված է ստեղծագործող մարդու ոչ այնքան հեշտ ուղին։

 

Դիսնեին անհրաժեշտ եղավ 20 տարի, որ ձեռք բերեր այն էկրաններին ցուցադրելու իրավունքը։ Չնայած հեքիաթային սյուժեին, ֆիլմի հիմքում ընկած են իրական իրադարձություններ։ Պամելան այնքան էր վախենում, որ գրքին կվնասեր հոլիվուդյան մոտեցումը, որ սուր քննադատությամբ հարձակվում էր ֆիլմի  ամեն ինչի վրա՝ երաժշտության, հագուստների, սցենարի։ Սակայն սեփական գործի հանդեպ ունեցած նվիրվածությունն ու սերը կարող են հրաշքներ գործել և բացել ցանկացած դռներ ու սրտեր։ Այս ֆիլմը տրված խոստմանը հավատարիմ լինելու լավագույն օրինակն Է։

 

Թաքեր. Մարդը ու նրա երազանքը

Կինոքննադատների կարծիքով՝ սա ամենաանկեղծ կենսագրական ֆիլմերից մեկն է։ Այստեղ ներկայացվում է ձեռներեց Փրեստոն Թաքերի ուղին։ Նա է հայտնագործել սկավառակային արգելակները և անվտանգության գոտիներ։ Բայց ամեն ինչ այնքան էլ իդեալական չէ, որքան կարող է թվալ  20-րդ դարի հեռավոր 40-ական թվականներին։ Նա ստիպված էր մարտահրավեր նետել իսկական ավտոմոբիլային հսկաներին: Թաքերի  բնավորության հիմնական հատկանիշները՝ հանճարեղությունն ու երազելու հատկությունը, նաև հաստատակամությունը, նպատակասլացությունն ու անկոտրում ոգին օգնեցին նրան իրականացնել իր գաղափարները և հաջողության հասնել: Թերևս բիզնեսի հաջողությունների մասին այս ֆիլմը կարելի է համարել առավել ոգևորիչ։

 

Հեղափոխական Օս

Եթե կարծում եք, որ որևէ ընկերության կամ որևէ  նախագծի առաքելությունն ընդամենը գեղեցիկ մակագրություն է գովազդային գրքույկի վրա, ապա խորհուրդ ենք տալիս անպայման դիտել այս ֆիլմը: Այն պատմում է GNU և Linux օպերացիոն համակարգերի օրինակներով բիզնես մոդելի մշակման գործընթացի մասին: Իրենց բացած ծրագրային ապահովման համակարգի կոնցեպցիան պարզ և հստակ ցույց է տալիս ամբողջ գործընթացը՝ գաղափարի ծնունդից մինչև հաջողության հասնելը: նրանք իրենց սեփական օրինակով ցույց են տալիս, թե որքան կարևոր կարող է լինել ընտրված առաքելությունը:

 

Երջանկությանը հետապնդելիս

Մեկ այլ իրական պատմության էկրանային տարբերակ միայնակ հոր մասին, որից հեռացել էր կինը՝ թողնելով երեխային: Իսկ հայրը պարզապես ուզում է իր որդու համար նորմալ  կյանքի պայմաններ ստեղծել: «Երջանկությանը հետապնելիս» մի պատմություն է այն մասին, որ նպատակին հասնելու ցանկությունը, նույնիսկ եթե այն շատ պարզ երազանքն է, կարող է ստիպել մարդուն չկոտրվել ու շարունակել իր փորձերը: Արդյունքում, հաստատականությունն ու տոկունությունը պտուղներ են տալիս, և հիմնական հերոսին՝ Քրիս Գարդներին, վերջապես հաջողվում է այնպես անել, որ իր որդին ոչնչի կարիք չունենա։