Career Center

JOIN UBICROSS TEAM

Կորպորատիվ վաճառքների մենեջեր

Աշխատանքի նկարագիր

Եթե մի քանի տարի անց Ձեզ տեսնում եք հայկական ծրագրային ապահովումներ արտադրող առաջատար ընկերություններից մեկի վաճառքի բաժնի տնօրենի պաշտոնում, պատրաստ եք ներկայացնել ընկերության պրոդուկտները ՀՀ-ում և ՀՀ սահմաններից դուրս և ծանոթ եք SaaS հասկացությանը, ապա այս հայտարարությունը Ձե՛զ համար է։

Ubicross ընկերությունը փնտրում է կորպորատիվ վաճառքների մենեջերի, ով պատրաստ է ուսումնասիրել պոտենցիալ հաճախորդների խնդիրները և ներկայացնել՝ թե ինչպես կարող են մեր պրոդուկտները նպաստել իրենց բիզնեսի զարգացմանը։ Ընկերության կողմից ներկայացվող պրոդուկտները ծրագրային ապահովումներ են՝ նախատեսված B2B սեգմենտի համար։

Ի՞նչ է պահանջվում ձեզնից.

  • մասնագիտական կրթություն վաճառքների ոլորտում,
  • առնվազն 2 տարվա փորձ վաճառքի ոլորտում,
  • անգլերեն և ռուսերեն ազատ խոսելու և գրագետ գրելու իմացություն,
  • մասնագիտական հմտությունների ինքնակատարելագործման ձգտում,
  • շուկայի ուսումնասիրություն. պահանջարկը, մրցակիցներին, հեռանկարները,
  • տարբեր ֆորումներում և ցուցահանդեսներում ընկերության պրոդուկտների ներկայացումը,
  • շուկայի պահանջներին համապատասխան ծրագրերի մշակում,
  • վաճառքների ստրատեգիայի մշակում,
  • պոտենցիալ հաճախորդների որոնում, անհատական առաջարկների մշակում,
  • գործընկերների, աշխատակիցների հետ թրեյնինգների անցկացում,
  • մասնակցություն՝ հաճախորդների և ընկերության իրավաբանների միջև պայմանագրերի մշակման գործընթացին,
  • հաճախորդների ամսական վճարումների ապահովում։

Ի՞նչ ենք տրամադրում մենք.

  • անսահման աճի հնարավորություն,
  • ժամանակակից տեխնիկա և աշխատավայր,
  • մասնագիտական դասընթացների մասնակցության ֆինանսավորում,
  • շուկայում պահանջարկ ունեցող պրոդուկտներ,
  • արտասահմանյան բիզնես-ուղևորությունների ֆինանսավորում,
  • պրոֆեսիոնալ թիմ և նոր ընկերներ։

Ընկերության մասին

Ubicross ընկերությունը զբաղվում է e-commerce ծրագրերի նախագծմամբ, ծրագրավորմամբ և սպասարկմամբ։ Ներկայումս ընկերությունը սպասարկում է 1000-ից ավելի ընկերությունների Հայաստանում և ամբողջ աշխարհում։

P.S. Աշխատանքը առաքիչ վաճառողներին չի վերաբերում: Մեր արտադրանքները ծրագրեր են, և աշխատանքն ունի առանձնահատուկ բնույթ, այդ իսկ պատճառով, խնդրում ենք, որպեսզի դիմեն միայն այն մարդիկ, ովքեր մոտավոր պատկերացում ունեն, թե ինչպես է իրականանում ծրագրային ապահովումների վաճառքը և ներդրումը։

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ները (լուսանկարով) [email protected] էլ. փոստին՝ թեմայի դաշտում նշելով «Կորպորատիվ վաճառքների մենեջեր»

ATTACH CV