PHP Ծրագրավորող
Նկարագրություն
Ubicross-ի թիմին անհրաժեշտ է Backend ծրագրավորող, ով կարող է մշակել և պատրաստել վեբ-կայքեր և վեբ ծրագրեր՝ PHP լեզվով, որոնք կլինենեն տեխնիկապես արդի և բավականաչափ գրագետ գրված, որպեսզի ապահովեն անվտանգության անհրաժեշտ ստանդարտները։
Պարտականություններ՝
- աշխատել գործող նախագծերի վրա,
- նախագծել և ծրագրավորել նոր վեբ-կայքեր,
- ուսումնասիրել, հասկանալ և փոփոխել գրված կոդը,
- համագործակցել թիմի հետ և համատեղ աշխատել նախագծերի վրա:
Պահանջներ՝
- PHP ծրագրավորման լեզվի ԳԵՐԱԶԱՆՑ իմացություն
- OOP-ի հիմունքների գերազանց իմացություն (կլասներ, օբյեկտներ, ժառանգականություն և պոլիմորֆիզմ),
- MVC-ի իմացությունը պարտադիր է,
- Yii, Yii 2 Framework-ի լավ իմացությունը պարտադիր է,
- MySQL տվյալների բազայի լավ իմացություն,
- Javascript-ի իմացություն (որևէ JS framework-ի իմացությունը ցանկալի է),
- HTML/CSS-ի իմացություն,
- աշխատել երրորդ կողմի API-ների հետ (օր.՝ ARCA, Idram, Google և այլն),
- որևէ CMS-ի իմացությունը ցանկալի է,
- վեբ սերվերների աշխատանքի մասին իմացությունը ցանկալի է,
- որպես PHP ծրագրավորող առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ։
Հավելյալ նշումներ.
Աշխատանքը Ubicross-ի թիմում ենթադրում է՝
- երկարաժամկետ աշխատանքային համագործակցություն,
- աշխատանք ջերմ ընկերական շրջապատում,
- կարիերայի զարգացման հնարավորություն,
- աշխատավարձ` ըստ ձեր հմտության աստիճանի, այն աճում է ձեզ հետ միասին։
Նախապատվություն կտրվի այն մասնագետին, ով
- կունենա գործող պորտֆոլիո (մեկ կամ երկու գործող վեբ-կայքերը բավական կլինեն),
- տեղեկացված կլինի, թե ինչ է Cloudflare և Elasticsearch,
- կունենա ինտերնետային խանութի ծրագրավորման փորձ։
Դիմելու ընթացակարգը
Դուք կարող եք դիմել այս աշխատանքի համար, լրացնելով ստորին բլանկը կամ ձեր ռեզյումեն ուղարկեք [email protected] էլ.փոստով նշելով «PHP Developer» որպես նամակի վերնագիր։