Ինչպես ճիշտ կիրառել Էլ-նամակների մարքեթինգը

E-Commerce news 31/10/2016 13:03

Բոլոր մարքեթինգային մարտավարությունների նպատակը մեկն է՝ գրավել հաճախորդներ և զարգացնել բիզնեսը: էլեկտրոնային նամակները վաղուց դարձել են հուսալի մարքեթինգային գործիք, իսկ էլեկտրոնային մարքեթինգը՝ հաճախորդներ գրավելու լավագույն միջոցներից մեկը: Ճիշտ կիրառության դեպքում դուք կվաստակեք հաճախորդների բանակ:

Ինչ առավելություններ ունի էլ-նամակների մարքեթինգը

1. Էլեկտրոնային նամակների մարքեթինգը կիրառելիս ակնհայտ է դառնում, թե քանի պոտենցիալ հաճախորդ է հետաքրքրված ձեր առաջարկած ապրանքով կամ ծառայությամբ, որ որոշել է թողնել էլեկտրոնային փոստի հասցեն:

2. Օգտվելով հաճախորդների փոստային տվյալներից կարող եք ավելի լավ պատկերացում կազմել ձեր ապրանքով կամ ծառայությամբ հետաքրքրվողների տարիքի, սեռի և բնակության վայրի մասին: Այսպիսով, պատկերացում կկազմեք, թե որ թիրախային խմբի համար եք աշխատում:

3. Տիրապետելով հաճախորդների մասին որոշակի տեղեկատվության, դուք կկարողանաք յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերել: Իսկ հետագայում ավելի հեշտ կլինի կապի մեջ մնալ հաճախորդների հետ:

4. Ապագա ներդնողների համար հաճախորդների հետաքրքրվածության իրական ապացույց է հաճախորդների էլ-փոստերի հասցեների ցանկը:Բոլոր մարքեթինգային մարտավարությունների նպատակը մեկն է՝ գրավել հաճախորդներ և զարգացնել բիզնեսը: էլեկտրոնային նամակները վաղուց դարձել են հուսալի մարքեթինգային գործիք, իսկ էլեկտրոնային մարքեթինգը՝ հաճախորդներ գրավելու լավագույն միջոցներից մեկը: Ճիշտ կիրառության դեպքում դուք կվաստակեք հաճախորդների բանակ:

Պարզ կանոններ, որոնք պետք է կիրառել Էլ-նամակների մարքեթինգում

Հակիրճություն

Մարդիկ էլ-նամակները ամբողջությամբ չեն կարդում: Տեքստին նայելիս նրանք ֆիքսում են կարևոր բառերն ու արտահայտությունները և ըստ այդմ որոշում են, թե որքանով է այդ նամակը կարևոր և արժե արդյոք բացել նամակում նշված լինկերը:

Այսպիսով, որքան բազմաբառ է նամակը, այնքան ուշ են հասցեատերերը կողմորոշվում բացել  նամակին կցված լինկերը, թե՝ ոչ: Կարճ և բարեհամբույր ողջույնից հետո խորհուրդ է տրվում անմիջապես անցնել  նամակի բուն նպատակին:

Խոսուն և միաժամանակ  կարճ նամակ կազմելու համար պատասխանեք հետևյալ հարցին. «Ինչ նպատակ եմ հետապնդում այս նամակով»: Այդպես կկարողանաք կենտրոնանալ նպատակի վրա, իսկ նամակը, զերծ լինելով ավելորդություններից, կծառայի ձեր նպատակին:

Առաջնորդող բառեր

Էլ-նամակի «Subject» (առարկա) տողում հիմնականում օգտագործվում են այնպիսի բայեր, ինչպիսիք են «գնեք», «ներբեռնեք», «ստացեք», «շտապեք», «կարդացեք» և այլն: Նման նամակներ ստանալիս ընթերցողն արդեն պատկերացում է կազմում նամակի մասին:

Անձնականացում

Բաժանեք ձեր բաժանորդներին առանձին խմբերի և ամեն խմբի համար հստակ մոտեցում մշակեք՝ համապատասխան գրվածք առարկայի տողում (subject line), տեքստերի ոճ, առաջարկի տեսակ և այլն, այնպես որ յուրաքանչյուր խմբի համար նախատեսված նամակ ծառայի կոնկրետ նպատակի:

Երկրորդ դեմքի կիրառում

Երկրորդ դեմք կիրառել նշանակում է օգտագործել  «դու» «Դուք», «Ձեր» դերանունները. «Մինչ Դուք դուրս կգաք տնից, չմոռանաք ըմպել Ձեր սուրճը»: Փոխարենը կրճատեք «ես», «մենք» դերանունների քանակը:

Այս կերպ դուք ընգծում եք հաճախորդների կարևորությունը, ոչ թե՝ բրենդի, քանի որ առանց հաճախորդ չկա և բրենդ:

Պարզ, ապա գրավիչ

Նամակ կազմելիս առաջնայինը պարզությունն է: Հասցեատերը անմիջապես պետք է հասկանա խոսքն ինչի մասին է: Սկզբում գրեք պարզ, հասկանալի տեքստեր, ապա դրանք դարձրեք զվարճալի, գրավիչ, տպավորիչ: Երբեք մի զոհաբերեք պարզությունը հանուն զվարճալի և ոչ այնքան հասկանալի տեքստերի:

Վստահելի

Նամակներ ստանալիս առաջին հերթին հաճախորդներին հետաքրքրում է որտեղից և ինչու են նրանք ստանում այդ նամակները: Մի մոռացեք հիշեցնել ձեր ընկերության մասին և այն մասին, որ նրանք ձեր բաժանորդներն են:

Ուղիղ մոտեցում

Օգտագործեք «Ձեզ համար», «հատուկ», «միայն մեր բաժանորդների համար» արտահայտությունները, որպեսզի բաժանորդներն իրենց յուրահատուկ զգան, իսկ ձեր առաջարկը ուղղված լինի հենց իրենց: Ամեն նամակի վերջում մի մոռացեք «շնորհակալություն» գրելու կարևորության մասին: Փորձեք խուսափել պաշտոնական ոճից:

Տեսք

Նամակի տեսքը նույնպես կարևոր է: Պետք չէ նամակը ծանրաբեռնել նկարներով: Որքան շատ են նկարները, որքան երկար են տեքստերը, այնքան դանդաղ է նամակը բացվում: Փորձեք օգտագործել հնարավորինս փոքր չափի, սակայն պարզ նկարներ: Որակը պահպանելով հնարավոր է փոքրացնել նկարների չափերը Compressor.io ( https://compressor.io/ ) գործքի միջոցով: 

Ուշադրություն դարձրեք, որ նամակը գեղեցիկ նայվի թե համակարգչային, թե բջջայինների էկրաններին:

Ավտոմատացում

MailChimp-ը էլեկտրոնային բիզնես-նամակ ստեղծելու և ուղարկելու լավագույն գործիքներց մեկն է: Այլևս հարկ չկա մի կողմ դնել մյուս գործերն ու զբաղվել նամակներ ուղարկելով: MailChimp-ի օգնությամբ կարող եք նախապես ստեղծել նամակների շաբլոններ, ընտրել հասցեատերերի խումբ և օր ու ժամ՝ նամակներն ավտոմատ ուղարկելու համար: Ավելին, ծրագրի միջոցով կարող եք տեսնել բաժանորդներից քանիսն են բացել նամակը և որ ժամն է ամենահարմարը նամակներ ուղարկելու համար:

Վտանգավոր սխալներ

Ֆիքսել ժամանակ

Յուրաքանչյուր բիզնես ունի իր հաղթաթուղթը: Պարզեք, թե որն է ձեր հաղթաթուղթը:

Սկզբնական շրջանում մի ֆիքսեք կոնկրետ ժամ Էլեկտրոնային նամակները ուղարկելու համար: Նամակները ուղարկեք տարբեր ժամերի և հետևեք արդյունքներին՝ պարզելու համար, թե որն է էլեկտրոնային նամակներ ուղարկելու ամենաարդյունավետ ժամը:

Չարաշահել

Ժամանակ առ ժամանակ էլ-նամակներ ուղարկել բաժանորդներին չի նշանակում «ռմբակոծել» հաճախորդներին նամակներով: Կարելի է 1 նամակի մեջ ընդգրկել մի քանի առաջարկ կամ հոդվածներ և ամսվա ընթացքում 1 կամ 2 անգամ հիշեցնել հաճախորդներին ձեր ապրանքների կամ ծառայությունների մասին:

Կենտրոնանալ առաջարկի վրա

Շատ էլեկտրոնային նամակներ բացատրում են  իրենց առաջարկի միայն բուն առանձնահատկությունը, բայց չեն խոսում հաճախորդների օգտի  մասին: Նրանք խոշոր թվերով գրում են զեղչի գինը, բայց չեն խոսում ապրանքի կամ ծառայության առավելություն մասին: Բաժանորդները պետք է հասկանան ինչ օգուտ ունեն իրենք ձեր առաջարկից:

Այսպիսով, ժամանակն է կիրառել էլեկտրոնային նամակների մարքեթինգը՝ բիզնեսի զարգացման համար:

Աղբյուր