5 պատճառ հենց հիմա օնլայն խանութ ստեղծելու

How to 17/05/2017 13:32

Վերջին տարիների ընթացքում օնլայն վաճառքը լայն տարածում է ստացել՝ դառնալով կարևոր և օգտակար բիզնես գործիք։ Մարդիկ աստիճանաբար սովորում են օնլայն գնումներ կատարելուն և հաճախ նախընտրում են օնլայն գնումներ կատարել՝ խանութներում և մոլերում ժամանակը ծախսելու փոխարեն։ Ժամանակակից խանութներն էլ իրենց հերթին ձգտում են ունենալ օնլայն խանութներ՝ կայքեր, որտեղից հաճախորդները կարող են անմիջապես՝ առանց միջնորդի գնել ապրանքները: Մենք ներկայացնում ենք  5 պատճառ հենց այս պահին սեփական օնլայն խանութ ստեղծելոււ համար։

1․ Դուք խնայում եք ժամանակ

Ինչպես գիտենք՝ ժամանակը ոսկի է։ Եթե Դուք ուզում եք խանութի կամ բիզնեսի համար առանձին կայք ստեղծել, Դուք առաջ ստիպված էիք ծախսել շատ ժամանակ, գումար և էներգիա այն ստեղծելու և աշխատացնելու վրա. պետք էր գտնել ծրագրավորող, դիզաներ, վճարել նրանց և սպասել ամիսներ՝ մինչ կայքը պատրաստ կլիներ։

Իսկ Ubicross համակարգում օնլայն խանութ ստեղծելը ձեզանից ժամանակ չի խլի՝ այստեղ ամեն ինչ պատրաստ է. մնում է գրանցվել: Գրանցումը շատ պարզ և հեշտ է։ Մի քանի րոպեների ընթացքում Դուք կարող եք լրացնել Ձեր տվյալները և ինքնուրույն մեկնարկել Ձեր օնլայն խանութը: Այն կարելի է ղեկավարել տանից, գրասենյակից, նույնիսկ ճանապարհից։

2․ Դուք խնայում եք գումար

Կայքը պատրաստելը ծախսատար է, բայց ոչ Ubicross-ի հետ: Ubicross-ն առաջարկում է տարբեր սակագնային փաթեթներ՝ հարմար Ձեր գրպանին։ Դուք խնայում եք հոսթինգի, դոմեն ձեռք բերելու և այլ ծախսերի գումարը: Ubicross-ով կայք ստեղծելիս կարիք չունեք աշխատողներ վարձելու, քանի որ կայքի կառավարումը պարզ է և հեշտ, ինչպես օրինակ սոց-կայքերից մեկում էջ ստեղծելն ու կառավարելը:

Իսկ հարցերի դեպքում կարող եք դիմել մեր աշխատակիցներին, որոնք ամեն պահի պատրաստ են աջակցել ձեզ:

3․ Քիչ ներդրում և բարձր եկամուտ

Ինչու՞ ծախսել գումարներ կայք պատվիրելու վրա, երբ կայք ստեղծելը այսքան հասանելի և մատչելի է; Ստեղծեք ձեզ համար նոր, եզակի դիզայնով և վաճառքի՝ բազմաթիվ ժամանակակից գործիքներով կայք Ubicross համակարգում, տեղադրեք ձեր ապրանքները և աշխատեք ավելի շատ։

Համակարգը մատչելի է նաև նրանց համար, ավքեր ուզում են սկսել նոր բիզնես: Եթե Դուք ուսանող եք և ուզում եք գումար վաստակել քիչ ժամանակ ծախսելով, կամ տնային տնտեսուհի եք, ով կցանկանար աշխատել և միևնույն ժամանակ խնամել երեխաներին, ուրեմն առանց ժամանակ կորցնելու սկսեք Ձեր սեփական բիզնեսը: Զարկ տվեք ձեր երևակայությանը, ստեղծեք ձեր բիզնեսը և,գուցե, շուտով մեզ հետ կկիսվեք Ձեր հաջողության պատմությամբ։

4․ Հասանելիություն աշխարհով մեկ

Համացանցի և սոցիալական ցանցերի շնորհիվ ժամանակն ու հեռավորությունն այլևս խոչընդոտ չեն: Դուք կարող եք ներկայացնել Ձեր ապրանքներն ու գաղափարներն աշխարհի մի ծայրից և գտնել հաճախորդներ աշխարհի մյուս ծայրում։ Օնլայն խանութ ստեղծելով դուք ընդլայնում եք ձեր բիզնեսի սահմանները:

5․ 21-րդ դարի այցեքարտ

Ցանկացած անուն լսելիս մարդիկ, կարծես, ստուգում են վերջինիս իրական լինելը՝ որոնելով այն համացանցում: Իսկ Ubicross-ում օնլայն խանութ ստեղծելու շնորհիվ դուք ոչ միայն գտնում եք Ձեր տեղը համցանցում, այլև ստանում եք հնարավորություն ձևավորելու խանութի կայք-էջը Ձեր ճաշակին համապատասխան: 

Սրանք, թերևս, օնլայն խանութ ստեղծելու բազմաթիվ պատճառներից մի քանիսն են: Անվճար սեփական օնլայն խանութ ստեղծելու համար այցելեք այստեղ և փորձարկեք օնլայն խանութների համակարգը անվճար: Կատարեք Ձեր առաջին խոշոր քայլը՝ դեպի հաջողություն: