Ինչպես պաշտպանվել կիբեռհարձակումներից
21-րդ դարում յուրաքանչյուրիս սխալը կարող է վնասել մեր պետությանը, այն էլ պատերազմական իրավիճակում: Բազմիցս նշվել է, որ հատկապես այս շրջանում պետք է զգույշ լինել նաև համացանցից օգտվելիս, քանի որ թշնամին հարձակման է անցնում նաև այս հարթակում: Այսպիսով, ի՞նչպես պաշտպանվել ադրբեջանական կիբեռհարձակումներից: Ներկայացնում ենք ստորև:
Օգտագործեք բարդ գաղտնաբառեր, որոնցում կան մեծատառեր, թվեր, սիմվոլներ:
Սոցիալական տարբեր կայքեր մուտք գործելու համար օգտագործեք տարբեր գաղտնաբառեր:
Եթե ձեր տվյալները հրապարակվել են որևէ տիրությում, եղեք ավելի զգոն:
Ջնջեք անծանոթ օգտատերերի հղում տարածելու, կարդալու կամ հրապարակելու հորդորով հաղորդագրությունները և արգելափակեք օգտատիրոջը:
Եթե զանգ եք ստանում կասկածելի անձանցից, մի փոխանցեք անձնական տվյալներ և արգելափակեք տվյալ հեռախոսահամարը:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ սոցիալական ցանցերի օգտատերերը՝ հակերային հարձակման զոհ չդառնալու համար, նախ և առաջ չպետք է պատասխանեն կասկածելի թվացող կան անծանոթ օգտատերերի կողմից ուղարկված հաղորդագրություններին։ Անգամ եթե անծանոթ աղբյուրներից ստացված կասկածելի նամակները հայերեն լեզվով են, ապա սա էլ լավ մտածված ծուղակ է ադրբեջանական հակերների կողմից, որովհետև գաղտնիք չէ, որ ադրբեջանական հակերային խմբերից շատերը բավարար չափով տիրապետում են հայերեն լեզվին:
Իսկ հիմա ամենաէական խորհուրդը սոցիալական ցանացերի օգտատերերի համար այն է, որ պետք չէ սոցիալական ցանցերում երկխոսությոնների մեջ մտնել կասկածելի օգտատերերի հետ: