Նոր բիզնեսի ձախողման 7 գլխավոր պատճառները

Business guide 24/09/2020 15:10

Ստարտափերի 87%-ը նույնիսկ չի կարողանում առաջին տարին գոյատևել: Հիմնական պատճառն այն է, որ նրանք հենց սկզբից անթույլատրելի սխալներ են կատարում: Մենք ձեզ ենք ներկայացնում նոր բիզնեսի ձախողման 7 հիմնական պատճառները՝ հույս ունենալով, որ դուք կխուսափեք այդ սխալները թույլ տալուց:

1. Բիզնեսն ամբողջությամբ ընդօրինակում է

Լավ է լրտեսել և ընդօրինակել որոշ բիզնեսի մոդելներ, գաղափարներ կամ որևէ հատուկություն և հնարքներ, հատկապես մեկ այլ շուկայից: Իսկ ահա մեկ ընկերության նույնությամբ կրկնօրինակելը վաղ թե ուշ ձեր բիզնեսը վատ դրության մեջ կդնի և փոխարենը կստանաք միայն բացասական վիճակագրություն:

2. Տարբերությունները բացակայում են

Դուք վաճառում եք նույն ապրանքը կամ ծառայությունը, ինչ հազարավոր այլ ընկերություններ: Եվ ուրեմն ինչո՞ւ մարդիկ պետք է ընտրեն հենց ձեր ընկերությունը:

3. Հայփի դիմելը

Մի բան է շուտ նկատել միտումները, վերլուծել շուկան, տեսնել զարգացման հեռանկարները և համբերատար, հստակ քայլերով առաջ գնալն ու զարգանալը, այլ խնդիր է օրինակ սպիներներ գնելը և ակնկալելը, որ դրանք տարիներ շարունակ կվաճառվեն:

4. Ապրանքը չունի պահանջարկ

Բիզնես սկսողը կարող է շատ ոգևորված լինել իր ապրանքով և կարող է պարզապես չնկատել այն փաստը, որ իր առաջարկած ապրանքը ոչ ոքի առանձնապես պետք չէ, կամ հենց ոլորտը շատ նեղ է: Ըստ Forbes-ի՝ ստարտափների գրեթե կեսը դադարեցնում է գործունեությունն անբավարար պահանջարկի պատճառով:

5. Սխալ ղեկավարում

Ցանկացած նախագծի հաջողության և ձախողման հետևում կանգնած են մարդիկ: Ընկերությունների 23%-ը փակվում է թիմում առկա խնդիրների պատճառով:

6. Թույլ մարքեթինգ

Յուրաքանչյուր բիզնեսվարող անխնա գովազդում է արտադրանքը և կարծում է, որ դրա համար անհրաժեշտ են լուրջ ծախսեր: Թվում է, որ հիանալի արտադրանքը հանկարծ կդառնա հանրաճանաչ, և մարդիկ ամեն անկյունում կխոսեն դրա մասին: Փաստորեն, դուք պետք է անհապաղ հաշվի առնեք ձեր ներդրումը մարքեթինգային ոլորտում: Դրանք պետք է 1,5-3 անգամ ավելի թանկ արժենան, քան բուն ապրանքը: Իրական պրակտիկան ցույց է տալիս, որ նոր ապրանքների և ծառայությունների համար անհրաժեշտ է շուկա ստեղծել. մարդկանց ապացուցել, որ իրենց անհրաժեշտ է այդ ապրանքը, և որ այն պետք է լինի ձեր ապրանքանիշից: Եվ դա խոսում է հենց ուժեղ մարքեթինգի մասին:⠀

7. Հաճախորդների հետադարձ կապի կարևորությունն անտեսելը

Առաջին հաճախորդները ձեր գաղափարների հաստատումն են և արժեքավոր տեղեկատվության աղբյուրը: Մի կողմից, մարդիկ կարող են առաջարկել, թե ինչն է պակասում ձեր բիզնեսին, ինչպես բարելավել ապրանքն ու ծառայությունը, մյուս կողմից, հետադարձ կապը կարող է շփոթեցնող լինել և հանգեցնել ձախողման: Անհրաժեշտ չէ յուրաքանչյուր հաճախորդի 100%-ով հետևել, բայց գաղափարներ հավաքելը, կազմակերպելը, համընդհանուր խնդիրները և դժվարությունները պարզելը, անկասկած, անհրաժեշտ է: