Հաջողակ վաճառքի գաղտնիքները
Գործարար աշխարհում ժամանակի հետ կապված տեղի են ունենում փոփոխություններ, որոնք չեն կարող անտեսվել ցանկացած գործարարի կողմից, եթե նա ցանկանում է զարգացնել իր բիզնեսը և առաջատար դիրք գրավել այդ բնագավառում։ Ձեզ ենք ներկայացնում այս հոդվածը, որը բոլոր գործարարներին կօգնի իրենց բիզնեսում հաջողակ վաճառքի կամ գործարքի արդյունքներ գրանցել։ Տեսնենք՝ ինչ հմտություններ են պետք հաջողակ գործարքի համար։
Անկախ այն հանգամանքից, թե տվյալ վաճառողը կամ գործարարը աշխատում է մի ընկերությունում, թե՝ ոչ, այստեղ կարևոր է հոգեբանական կողմը՝ այն, թե նա ինչպես է մտածում։
Նա սիրում է իր աշխատանքը, ինքնավստահ է, մոտիվացված, մտածում է, որ
- աշխատում է առաջին հերթին հենց իր համար,
- պոզիտիվ է, սիրում է իրեն, իր աշխատանքը և նպատակասլաց է,
- իր աշխատանքային թերացումների մեջ չի մեղադրում ընկերներին և տվյալ ընկերությանը, որտեղ աշխատում է,
- նրա համար ամեն օր հաճելի է շփվել հաճախորդների հետ, կարողանում է նվաճել, հաճախորդների համակրանքն ու վստահությունը և՛ իր արտաքին տեսքով և՛ հատկապես վարվեցողությամբ,
- շատ լավ ծանոթ է վաճառվող ապանքատեսականու որակային բոլոր հատկանիշներին, նա անկեղծորեն հիանում է դրանցով,
- ունի վաճառքի բարենպաստ ելքին նպաստող զանազան մոտեցումներ․ նա շատ կազմակերպված է ու կարգապահ․ քնելիս անգամ ծրագրավորում է իր հաջորդ օրվա պլանները՝ ապրանքատեսականու մանրամասները առավել նորովի ու ստեղծագործական կերպով ներկայացնելու համար մտովի վերականգնում է նախորդ հաջողված գործարքի լավագույն պահերը՝ դրանցից դասեր սովորելով, մասնակցում է վաճառքի, մարքետինգի հետ կապված տարբեր միջոցառումներին։
- հաճախորդներին սիրով ներկայացնում է տեսականին, և եթե անգամ գործարքը չի իրականանում, քաղաքավարի կերպով շնորհակալություն է հայտնում գնորդին ժամանակն իրեն տրամադրելու համար։
Կյանքում հաջողակ գործարար դառնալու համար շատ կարևոր դեր ունի ինքնակրթությունը․ կարող եք ձեռք բերել հաջողակ բիզնեսի գաղտնիքների մասին զանազան գրքույկներ, ամեն օր աշխատանքի գնալուց կես ժամ առաջ կարդալ դրանք, կամ կարող եք նախապես ձայնագրել ու ավտոմեքենա քշելիս ականջականերով լսել շատ հայտնի մարդկանց կողմից իրականացված հաջողակ վաճառքի կամ գործարքի պատմությունները, այդ մարդկանցից շատերը, լինելով աղքատ, կարողացել են դառնալ հաջողակ գործարարներ ու միլիոնատերեր՝ իրենց վաճառքում կիրառելով զանազան նորարարական մեթոդներ, զարգացրել են իրենց մտածողությունը։
Գիտնականները ապացուցել են, որ մարդն այն է, ինչ մտածում է իր կյանքում․ եթե նա իր ուղեղը մարզում է ամեն օր նախորդ հաջողությունների մասին մտածելով, դրանցից դասեր քաղելով, ապա ուղեղն ավելի է հմտանում և առավել զարգանալով՝ ավելի շատ է գտնում նորանոր դրական լուծումներ ու հետաքրքիր ճանապարհներ հաջողակ գործարքի իրականացման համար։
Այնպես, որ մտածեք միայն ձեր գործարքների հաղթանակաների ու ապագայի նորանոր ձեռքբերումների մասին, մարզեք ձեր ուղեղը՝ միայն դրականի մասին մտածելով, զարգացրեք ու կատարելագործեք ձեր մտածելակերպն ու պրոֆեսիոնալ հմտությունները, սովորեք կենտրոնանալ դրական մտքերի շուրջ և մտածեք այն ամենի մասին, ինչ կունենաք ապագայում ձեր մասնագիտական հմուտ վարվելակերպի ու մտածողության շնորհիվ, և որի միջոցով կհասնեք ֆինանսական հզոր կայունության ու անկախության։